ՌԴ ԱԳՆ-ն «լուրջ» մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ
Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։ Նախարարության կայքէջում նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար։ Մենք վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խստորեն պահպանումը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ՌԽԶ-ի հովանու ներքո կողմերի միջև շփման միջոցով։
Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակներում Բաքվի և Երևանի բանակցություններին հնարավորինս շուտ վերադառնալու հրամայականը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
- Թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավոր. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին