«Ուրարտու»-ն հաղթել է «Նոա»-ին
Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 22-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Արարատի» կողմից և 2-1 հաշվով հաղթանակ է տարել:
Armsport-ի փոխանցմամբ՝ հյուրերի կազմում առաջին կեսում խփած գնդակներով աչքի են ընկել կիսապաշտպան Ալասանա Դումբիան և հարձակվող Սամիր Կոնեն: Երևանյան թիմի կազմում մեկ գնդակ ետ է բերել Ռազմիկ Հակոբյանը՝ 89-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Այս հանդիպումից հետո «Շիրակը» 24 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Արարատը» մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 22 միավոր: