ԵՄ-ի կախվածությունը ՌԴ էներգակիրներից մնացել է անցյալում. Եվրահանձնաժողովի ղեկավար
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ կախվածությունը ՌԴ էներգակիրներից անցյալում է մնացել: Այս մասին նա ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ութ ամսում 80%-ով կրճատել է գազի արտահանումը Եվրոպա։
«Միասին մենք կարողացանք դա փոխհատուցել քրտնաջան աշխատանքի միջոցով։ Իհարկե, լավ ընկերները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Նորվեգիան, մեզ օգնեցին՝ աջակցելով հեղուկացված և խողովակաշարային գազի մատակարարման հարցումասել է նա։
ԵՀ ղեկավարի կարծիքով՝ Մոսկվան ցանկանում էր ոչնչացնել եվրոպական համախմբվածությունը՝ կրճատելով էներգակիրների մատակարարումները, սակայն դա տեղի չունեցավ։ «Հակառակը եղավ»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանից կպահանջվի առնվազն 10 տարի՝ ԵՄ-ից դեպի Ասիա գազի հոսքերը վերամղելու համար
- Գերմանիայի կանցլեր. Անհրաժեշտ է նախապատրաստվել էներգակիրների գների բարձրացմանը
- Ուկրաինական ճգնաժամի պայմաններում ԱՄՆ դիտարկում է էներգակիրների մատակարարման այլընտրանքային տարբերակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան