Բնությունը պատժում է հանքահեններին․ «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ
«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Բնությունը պատժում է հանքահեններին
ԶՊՄԿ-ն սույն թվականի փետրվար ամսից սկսած աստիճանաբար նվազեցնում է արտադրական ծավալները: Պատճառը ջրի անբավարար քանակն է: Գեղի ջրամբարում ջրի քանաքը հավասար է զրոյի: Ողջի և Գեղի գետերը իրենց վտականերով անկարող են բավարարել հանքահենների պլանավորած օրական 60 000 տոննա արտադրական ծավալները: Ըստ հանքահենների ջրի նվազումը կապված է ձյան տեղումների հետ, բայց ո՞վ է տեսել, որ փետրվար-մարտ ամիսներին ձնհալ լինի: Վերջին 60 տարիներին փետրվար-մարտ ամիսներին ջրի պակասություն չի եղել: Շատ հավանական է, որ պայթեցումների պատճռով ստորգետնյա ջրերը փոխել են իրենց հունը, ինչի մասին բազմիցս նշվել է մասնագետների կողմից:
Եթե այս ամենին ավելացնենք այն փաստը, որ սարերում ձյուն չկա, ապա մենք հավանական է ունենանք ոչ միայն արդյունաբերական այլ նաև բնապահպանական լուրջ խնդիրներ: Առաջ չընկնենք, ապրենք կտեսնենք: ԱՊՄԿ-ում նույն վիճակն է, եթե ոչ ավելի վատ, որովհետև այս պահին այնտեղ աշխատատեղերի կրճատումներ են:
Եվ այս փոնի վրա վերսկսել աշխատանքները Անուլ սարում ուղղակի անհեթեթությոուն է: Եթե այն ինչ կատարվեց Ողջի գետի հետ, կատարվի Արփայի և Որոտանի հետ, էլ չեմ ասում Սևան, ապա «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում …» կդառնա «Ես իմ անուշ Հայաստանի ջրազրկված գետն եմ սիրում»:
Ու ոչ մի բանի առաջ չպետք է կանգ առնել` Ամուլսարը հանք չի դառնալու , ԻԿԲ ՀՀ կոչ է անում համայն հայությանը միավորվել մի գաղափարի շուրջ`Հայասանը պետք է փրկել ներքի և արտաքին թշնամիներից: Եթե արտաքին թշնամինրը իրենք իրենց հարցը ինքնուրույն արդեն լուծում են, ապա ներքինը թշնամին կնահանջի միայն հզոր հակահանքահենային պայքարի միջոցով»: