Իրավունք 13:36 06/03/2023 Հայաստան

«Հաց բերողի» գործով հանձնաժողովի 6 անդամներին մեղադրանք է ներկայացվել

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթով Արթուր Սարգսյանի վերաբերյալ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կողմից կեղծ եզրակացություն տալու դեպքի հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Արթուր Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-235-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2016թ. դեկտեմբերի 23-ին, ստացվել է հրատապ իրազեկում այն մասին, որ կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, որի առկայությունը, ըստ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն:

Քրեական վարույթի շրջանակներում դեկտեմբերի 26-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի) հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»:   Հաշվի   առնելով,   որ   կոնսիլիումի   եզրակացությամբ   Արթուր   Սարգսյանի  մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է վերջինիս կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, նույն օրը որոշում է կայացվել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու մասին:
2017թ. հունվարի 23-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության միջգերատեսչական եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանը տառապում է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն), խրոնիկ պրոգրեսիվող ընթացքով հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությամբ, ինչպես նաև այլ հիվանդություններով, չի կարող պատիժը կրել ՔԿ հիմնարկներում և կարիք ունի բուժման՝ նեղ մասնագիտական բաժանմունքում:

Նախաքննության ընթացքում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով 2017թ. հունվարի 31-ին նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Կրկնակի դատաբժշկական փորձաքննության կատարման համար ձևավորված հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նույն ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի 3 փորձագետ, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան» պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, նույն բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայության ղեկավարը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր ռևմատոլոգը:

Ըստ ՔԿ-ի, փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով նրա մոտ կենդանության օրոք հաստատված՝ հենաշարժական ապարատի ֆունկցիայի խանգարումով ոսկրամկանային համակարգը կազմող ողերի, միջողային աճառների, ողնաշարի հետ աճառային միացում ունեցող հոդերի և կոնքազդրային հոդերի ծանր պրոգրեսիվ ընթացք ունեցող ախտահարումը, առանց վերջինիս օբյեկտիվ զննության ենթարկելու, հապշտապ՝ 2017թ. փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, ընդամենը մեկ անգամ՝ փետրվարի 8-ին՝ ժամը 12:20-ից մինչև 14:00-ը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կայացած լիակազմ նիստի արդյունքում եկել են հետևության: Գիտակցելով, որ ՀՀ քրեական դատավարության 135-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի է առնվում մեղադրյալի առողջական վիճակը՝ նրանք տվել են ակնհայտ կեղծ եզրակացություն, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ հայտնաբերված հիվանդությունները, այդ թվում՝ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը («Բեխտերևի» հիվանդությունը) ներկայիս դրսևորումներով՝ առանց ներքին օրգանների ախտահարումների (ֆունկցիաների խանգարումների), չեն դասվում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

2017թ. փետրվարի 9-ին, ընտրված խափանման միջոցի պայմանը խախտելու հիմքով Արթուր Սարգսյանը ձերբակալվել է և նույն օրը նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Դրանից հետո նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, և վերստին արգելանքի վերցվելու կապակցությամբ հայտարարել է հացադուլ:

2017թ. մարտի 15-ին շտապ օգնության բրիգադի կողմից Արթուր Սարգսյանը տեղափոխվել է «Արմենիա Հանրապետական» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս հոսպիտալացվել է և ենթարկվել է վիրահատական բուժման: Հաջորդ օրը՝ ժամը 12:30-ից սկսած, վերակենդանացման բաժանմունքում Արթուր Սարգսյանի վիճակը վատացել է, սակայն կատարված ինտենսիվ թերապիայի միջոցառումները եղել են անարդյունավետ և ժամը 15:40-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2018թ. հունիսի 27-ին նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական փորձաքննություների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Ստացված եզրակացության համաձայն՝ Արթուր Սարգսյանի կենդանության օրոք առկա «Բեխտերևի» հիվանդությունը համապատասխանել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշման՝ պատիժը կրելուն խոչնդոտ հանդիսացող ծանր հիվանդությունների ցանկի 2-րդ հավելվածի 37-րդ կետին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված հանձնաժողովի 6 անդամներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին:

Նրանցից մեկը ներկայացված մեղադրանքում իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հիշյալ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ՀՀ քրեական oրենuգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով դադարեցնելու մասին, որը բավարարվել է:

Քրեական վարույթով մեղադրյալներից երկուսի՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ հանձնաժողովի մյուս երեք անդամների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Դուք ծա՞ռ եք ընտրում, թե՞ հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հիմա էլի կասեն «չար ու...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումնել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է փոխանցել։ Այն փոխանցել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սերգեյ Մելքոնյան. Իսրայելը չհաղթեց, ՀԱՄԱՍ-ը չպարտվեց
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մի քանի հիմնական նկատառումներ է ներկայացրել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան մտնել արգելելու մասին
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան քաղաք մուտք գործել արգելելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում
Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հանրակրթության նոր չափորոշիչը հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում
«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկ քաղաքում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ինչո՞ւ է ազատվել պաշտոնից ոստիկանության Աշտարակի բաժնի պետը. ՆԳ նախարար
««Միլպետ» եզրույթը եկեք չօգտագործենք։ Համայնքային ոստիկանության  Աշտարակի բաժնի պետի մասին ենք խոսում։ Պարոն Մարտիրոսյանի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Աշխատանքային խմբի հանդիպումներում երբեք խոսք չի գնացել Հայաստանում արտատարածքային միջանցքների բացման մասին. Մարիա Զախարովա
«Մեր պաշտոնական դիրքորոշումը Երևանին լավ հայտնի է, որի էության մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մենք հայտնում ենք Հարավային Կովկասում...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ջեյմս Քեմերոնը խոստանում է, որ «Ավատար» 3-ը կզարմացնի հանդիսատեսին
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Empire-ի հետ խոսել է «Ավատար» ֆրանշիզայի երրորդ մասի վրա  աշխատանքի մասին։ Ռեժիսորի խոսքով, ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Առկա է հանցավորության թվի նվազում 1.1 տոկոսով, իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. Արփինե Սարգսյան
Անցած տարվա ընթացքում պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել են շուրջ չորս հազար հանցագործություններ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ, Ռուսասանը ներկայացնող Արման Ծառուկյանը կարծում է, որ գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}