«Ո՞նց կուկլա Շուշին տվին, ո՞նց»
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է.
««Էս իմ գերեզմանն ա»։
Ասում ա 60-անց մարդը՝ ձեռնափայտով, զինվորական համազգեստով, մեդալները՝ կրծքավանդակին, Եռաբլուրում։
Այսի՞նքն։
«Ինձ էին ստեղ թաղել, հետո հանեցին, ընկերոջս թաղեցին»։
Այսի՞նքն։
«Դագաղի մեջ շորերս էին դրել, փող-մող ու թաղել էին»։
Իմացել էին զոհվե՞լ եք։
«Գերի էի ընկել։ Փախել եմ։ Եկել եմ տեսել, արդեն թաղումը արած։ 91 թիվն էր»։
Իրա տեղում իր մարտական ընկերն է՝ Հրանտ Ասատրյանը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության վեհաժողովում, քպ-ական դավաճան, ժամանակին ինձ ընկեր, Արցախի հարցը ներկայացրել ա որպես սերունդներին փոխանցվող բեռ։
«Էս սաղ իմ ընկերներն են։ Հրանտն ա, Աշոտն ա։ Աշոտը ընտիր, սիրուն տղա էր։ Մարմինը կտրտած հետ տվեցին»։
Քպ-ական դավաճան, ժամանակին ինձ մտերիմ, հարցազրույցում ասել ա՝ Արցախը պահելու ռեսուրս չունենք։
Գերությունից հետո նորից ճակա՞տ։
«Հա, գնացի Շոշ գյուղի ջոկատը։ Շուշին վերցնելու գիշերը Հրանտն ասեց, թե ես մեռնեմ՝ դու ես իմ տերը, թե դու մեռնես, ես եմ քո տերը։ Ինքը զոհվավ, ես վիրավորվա ոտքից։ Էն կողքն էլ ինձ կթաղեն»։
Քպ-ական դավաճան, ժամանակին համախոհ, հարցազրույցում ասել ա՝ Արցախի ճանաչման շանս չկա ու չի եղել։
«Էն էլ մյուս ընկերս ա, էլի իրար հետ ենք կռվել, Լեռնիկը, էս 44-օրյային գնաց, զոհվեց»։
Քպ-ական դավաճան, ժամանակին ինձ մտերիմ, Շուշին հանձնելուց հետո բողոքում էր, որ Ազգային ժողովից օծանելիք են տարել։
«Շուշվա իմ մանկատան դռան դեմն էլ վիրավորվել եմ»,- Աբրահամյան Հրաչիկը, ծնունդով Բաքվից՝ Ռաչիկը, ձեռքերը խփում ա ոտքերին,- «Ո՞նց կուկլա Շուշին տվին, ո՞նց»»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է «Kiss me» գուլպաներով, Շուշին «հանձնող» նոր ԱԳ փոխնախարարը
- Շուշին որպես մահմեդական աշխարհի մշակութային ու հոգևոր կենտրոն ներկայացնելու ադրբեջանական նոր փորձերը. monumentwatch.org
- Հիշեք՝ սա այն մարդն է, ով Շուշին արդեն թղթով հանձնած գրել է, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»․ Վարուժան Գեղամյան
- Դե, ոչինչ, որ հետո պարզվեց՝ անգամ Շուշին իրենց հայրենիքը չէր. Նաիրա Զոհրաբյան
- Այսօր Շուշին կրկին գերության մեջ, Ադրբեջանի նպատակն է իսպառ վերացնել հայկական հետքն ու հայությանը. Արայիկ Հարությունյան
- Շուշին ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որ տեղի է ունեցել պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներով. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան