Տնտեսություն 10:00 06/03/2023 Հայաստան

Հրանտ Բագրատյան. Ընթացիկ տնտեսական աճը բացարձակապես ոչինչ չի նշանակում երկարաժամկետ իրական հաջողությունների առումով

ՀՀ նախկին վարչապետ, տնտեդագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Արմագեդոն»

1-ին հրապարակում

Որոշել եմ «Արմագեդոն» խորագրով մի քանի հրապարակում անել վերջին հնգամյակում (2018-2022թթ) ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առումով։ Նման վերլուծության կարևորությունը պայմանավորված է, նախևառաջ, նրանով, որ հանրապետության պաշտոնյաները մեկը մյուսին հերթ չեն տալիս վերջին տարիիերին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացումը գովերգելու առումով։ Երկրորդ, արդյո՞ք բացառված է այն, որ իրականում գործ ունենք փաշինյանական իշխանության ռազմական, քաղաքական, տարածքային կորուստներին համահունչ տնտեսական ձախողումների հետ։

Անցյալ ամիս ավարտեցինք ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վերջին 4 հնգամյակների (2003-2007թթ., 2008-2012թթ., 2013-2017թթ. և 2018-2022թթ.) տվյալների մի հսկայական մասիվի վերլուծությունը։ Մտադիր ենք տարվա կեսերին մի հաստափոր աշխատություն հրապարակել։  Իսկ մինչ այդ կփորձեմ ներկայացնել մեր հետազոտության ամփոփ արդյունքները։ Նշեմ նաև, որ մեր վերլուծությունը կատարված է ՀՀ ԱՎԾ տվյալների հիման վրա։ Մենք այլ տվյալներ չունենք։ Վերջում ցույց կտանք, որ այդ տվյալները հակասական են, իրարամերժ։ Բայց այս փուլում մենք այլ ելք չունենք. պետք է ելնենք դրանցից։

Այսօր կուզենայի հակիրճ անդրադառնալ 2018-2022թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական արդյունքներին։ Հաջորդ հրապարակումներում անդրադարձ կլինի ֆինանսական, սոցիալական, ժողովրդագրական, իրավական ասպեկտներին, ինչպես նաև կոռուպցիային։

Իշխանությունները շատ են գովերգում վերջին տարիներին ՀՀ տնտեսական զարգացման բարձր աճը։ Այսպես, 2022-ին, նրանց ասելով, ապահովվել է շուրջ 14% տնտեսական աճ։ Ի՞նչպես պետք է դրան վերաբերվել։

Առաջին, ընթացիկ տնտեսական աճը բացարձակապես ոչինչ չի նշանակում երկարաժամկետ իրական հաջողությունների առումով։ Այսպես, 2018-2022թթ. ՀՆԱ  հավելաճի պաշտոնական թիվը սոսկ 26.5% է կամ միջին տարեկանը սոսկ 4.7%։ Ավելորդ չէ նշել, որ նշված 4 հնգամյակներից առաջինում (2003-2007թթ.) միջին տարեկան հավելաճը կազմել է 13%, երկրորդում (2008-2012թթ.)՝ 1% և երրորդում (2013-2017թթ.)՝ 3.5%։ Այսինքն, այդ ի՞նչ հաջողոթյան մասին է խոսքը։ 

Նկատենք, որ 2018-2022թթ. (այն է՝ փաշինյանական  իշխանության տարիներին) տնտեսական աճի արագացում չկա։ Աճի տեմպերով ՀՀ-ն զիջում է 1-ին հնգամյակին և շատ չնչին առավելություն ունի 3-րդ նկատմամբ (4.7%-ը 3.5-ի համեմատ)։ Ստորև կտեսնենք, 3-րդ հնգամյակի համեմատ այդ 1% լրացուցիչ աճի համար ի՞նչ հսկայական ռեսուրներ են ծախսվել։

Երկրորդ, աճի ճյուղային կառուցվածքը վատն է. այն հիմնականում ապահովվել է ծառայությունների ոլորտի՝հատկապես ֆինանսական ու ապահովագրական գործունեության  հաշվին (տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 8%՝ գրեթե հավասարվել է գյուղատնտեսությանն ու մշակող արդյունաբերությանը)։

Պետք է նշել նաև հանքագործության ու խաղերի սրընթաց աճը (բացառուըյամբ 2022թ.), որոնց տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է համապատասխանաբար 3.8 և 2.7%-ի։ 2022-ին առաջին անգամ ՀՀ պատմության մեջ բանկերի ընդհանուր ակտիվները (սրանք, որպես կանոն, տրված վարկերն են) հավասարվել են ՀՆԱ-ին։ 2018-2022թթ դրանք գրեթե կրկնապատկվել են. 4364 մլրդ դրամից (2017թ) հասնելով 8390 մլրդ դրամի (2022թ)։ Այս վարկերը դեռ վերադարձնել է պետք։ Ծառայությունների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է 64%-ի։ Առաջին հայացքից վատ չէ։ Սակայն նման բարձր տեմպերով ֆինանսական ոլորտի ու խաղերի աճը, ավելի շուտ, մակրոտնտեսական սխալ քաղաքականության, քան թե օբյեկտիվ դինամիկայի արդյունք է։ Հատկանշական է, որ կառավարության կողմից այդքան շատ գովերգած շինարարության աճն իրականությանը չի համապատասխանում. 2022թ., օրինակ, կատարվել է 578 մլրդ. դրամի շինարարություն։ Դա ավել է, քան 2021-ին, բայց շատ ավելի պակաս է քան 2007-ին (772 մլրդ դրամ) կամ 2008-ին (903 մլրդ դրամ)։ Եթե հաշվի ենք առնում գնաճի գործոնն, ապա 2008-ին 2 անգամ ավել շինարարություն է եղել, քան 2022-ին։ Այս թվերն (ինչպես 2022-ի, այնպես էլ 2008-ի) այսօրվա իշխանությունների կողմից են հրապարակված։

Երրորդ, աճի որակը վատն է, կայունություն չկա։ Այսօր մեկ էլ տեսար աճում է շինարարությունը, վաղը ՏՏ-երի ոլորտը, մյուս օրը հանքարդյունաբերությունը և այլն։ Միջազգային շուկայում ՀՀ տնտեսական մասնագիտացման գործակիցն ընկնում է։ Վարչապետի ու կառավարության անդամների սիրելի զբաղմունքն է նոր արտադրամասերի բացման ժապավեն կտրելը։ Բայց դեպքերի մեծ մասում մի կարճ ժամանակ հետո դրանք փակվում են։ Մինչդեռ ամեն մի աճի համամր ռեսուրս է ծախսվում։ Արդյունքում, նման կարգի իրադարձությունները տվյալ տարում ՀՆԱ աճ են բերում, իսկ գալիք ժամանակաշրջանում ՀՆԱ բազայից դուրս են թռչում։ Այստեղ ԱՎԾ-ն վարպետորեն օգտագործում է ազգային հաշիվների համակարգի թերությունը ընթացիկ աճի բարձր տեմպեր մոգոնելու և երկարաժամկետ հատվածում կումուլյատիվ աճը արժեզրկելու առումով։

Չորրորդ, աճի միջազգային համեմատությունները միշտ ի վնաս Հայաստանի են։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի ՀՀ-ն միշտ ունեցել է տնտեսական աճի ավելի  բարձր տեմպեր, քան ՌԴ-ն կամ Վրաստանը։ 1990-2022թթ. ՀՀ տնտեսական աճի ինդեքսը կազմել է 243.8% (1990=100-ի), իսկ Վրաստանինը՝ 118.4%։ Բայց ահա բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2021թ ՀԲ տվյալներով ուներ 4966$ Վրաստանի 5023-ի ու Ադրբեջանի 5388-ի դիմաց։ Սա այն դեպքում, երբ 1990-ի ԽՍՀՄ վիճակագրական պարբերականով բնակչության 1 շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով (այն ժամանակ ՀՆԱ չէր հաշվարկվում) ՀՀ-ն (2945 ռուբլի) առաջ է ևՎրաստանից (2760 ռուբլի), և Ադրբեջանից (2130 ռուբլի)։ Մենք աճի տեմպերի առումով ավել ենք նաև ՌԴ-ից։ Բայց իրականում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ծավալով չենք կարողանում մոտենալ ՌԴ ցուցանիշին։ Այս բոլորը լուրջ հիմքեր են տալիս մտածելու, որ ՀՀ ԱՎԾ-ն ընթացիկ մանիպուլյատիվ աճի տեմպեր է մոգոնում՝ փորձելով դրանք չեզոքացնել երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի բազային մեծությունը նվազեցնելու «մեթոդաբանությամբ»։

Շարունակելի»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}