Չի կարա էլի՝ երկու հատ թիվ պետք է ասեն, թե ինչպես են ներկելու. Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվեց Շինարարության և բարեկարգման վարչությանը տված հանձնարարականը, որով նախատեսվել էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ մայրաքաղաքի հանրակրթական որոշ դպրոցների տանիքները տոգորման նյութերով մշակելու ուղղությամբ և զեկուցել արդյունքների մաիսն:
Վարչության աշխատակիցը զեկուցեց, որ այդ ծառայության գնագոյացման հիմքերն ունենալու համար հարցում է կատարվել համապատասխան ծառայություններ իրականացնող երեք լիցենզավորված կազմակերպության, որոնցից պատասխանն ունելու դեպքում հայտը կուղարկվի քաղաքապետարանի գնումների վարչություն:
«Պարոն Թեմուրյան, եթե չեմ սխալվում, դուք հաշվարկել էիք, չէ՞, չեմ կարծում, թե այդքան բարդ աշխատանք է հաշվարկելը»,-Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արկադի Թեմուրյանին դիմեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը
Վարչության պետը հաստատեց՝ հայտնելով, որ հետաքրքրվել են և պատրաստված բոլոր նյութերը շինբարեկարգման վարչությունում են:
«Հաջորդ գործակարգավարականին զեկուցեք, որ արդեն մրցույթ եք դրել… Չի կարա էլի՝ երկու հատ թիվ պետք է ասեն, թե ինչպես են ներկելու»,-հանձնարարեց քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
- Կարմրուկի հաստատված բոլոր 20 դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիների մոտ. Գևորգ Սիմոնյան
- Քաղաքապետը, միգուցե, ավելի քիչ է պատկերացնում կառավարության ներսի պրոցեսները.Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանի մասին
- Ախր անգիր արած ասում եք ու սխալ բան եք ասում. Հրաչյա Սարգսյանը՝ վարչության պետին
- Էդ երևի անցած տարվանից ասել եմ՝ 0 արդյունք.Հրաչյա Սարգսյան
- Այնտեղ տեղեր կային, որ շատ փնթի գործ էին արել՝ բառիս բուն իմաստով.Հրաչյա Սարգսյանը՝ նոր կանգառասրահների մասին
- «Հրապարակ». Երևանի ավագանու երեկվա նիստը Հրաչյա Սարգսյանի դեմ արշավ էր հիշեցնում