Ես շատ հարցերում համաձայն չեմ Ռուսաստանի քաղաքականության հետ, բայց Հայաստանի իշխանությունն էլ իրավունք չունի «ձեռքերը լվանալ» Արցախից. Վանեցյան
«Կրկնում եմ, եթե 2020-ի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը հեռանար, հնարավոր էր ճիշտ աշխատանքի շնորհիվ փոխել ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից, ասում է՝ մեզ պետք չի»,-24News-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա նշեց՝ նկատե՞լ եք, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նախկիններից չեն խոսում, քանի որ նախկինների մասին կեղծ խոսույթն արդեն հոգնեցրել է մարդկանց, էլ չեն հավատում։
«Հիմա թրենդային է հակառուսականությունը։ Նրանք այդ գիծն են տանում, ամեն ինչում ռուսներն են մեղավոր։ Ես չեմ պաշտպանում ռուսներին, լիքը հարցերում համաձայն չեմ իրենց վարած քաղաքականության հետ։ Հիմա նրանք ասում են՝ Արցախը շրջափակված է, ռուսներն են մեղավոր։ Մեղավոր են, բայց Հայաստանը մեղավո՞ր է, թե՞ ոչ»,-ասաց նա։
Ա. Վանեցյանը հիշեցրեց, որ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում, ապա կառավարության ծրագրում գրել ու ընդունել է, որ Հայաստանը լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը, Հայաստանի իշխանություններն ապահովելու են Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։
«Հիմա ասում են, մենք ի՞նչ կապ ունենք, ռուսներն են մեղավոր։ Այ ընկեր, էն ժամանակ ասեիր, որ մենք ձեռքներս Արցախից լվացել ենք, թող գնան արցախցիներն ու ռուսները բանակցեն։ Չի կարելի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին