Հիշողություններ խորհրդային հիգիենայից
Հաճախ են մարդիկ, ովքեր ապրել են «սովետի ժամանակներում», հիշում այդ ժամանակները՝ լավ ու վատ կողմերով, համեմատություններ անում՝ այն ու այս ժամանակվա վարքերն ու բարքերը։ Ահա մի հիշողության օրինակ.
«Սովետի ժամանակ գտնում էին, որ կան հիվանդություններ, որ ճիշտ է, երեխան հիվանդանա ու փոքր տարիքում, որ հեշտ անցնի։
Չէին պատվաստում կարմրուկի ու կարմրախտի դեմ։Հիվանդանալ որոշ մանկական վարակիչներով՝ միտեսակ նորմալ իրերի շրջանակում էր։ Կամ ես եմ այդպես հիշում...
Այն ժամանակ երեխաների ցանկացած հիվանդություն պոլիկլինիկաները ու սանէպիդկայանները վերահսկում էին, շատ խիստ։
Սկզբունքորեն՝ ավելի հավանական էր բակում վարակվել, քան ասենք դպրոցում։
Այնքան էր տարածված, որ փոքր ժամանակ մանկական վարակիչներով հիվանդանան ու իմունիտետ ձեռք բերեն, որ եթե մեկը մեծ տարիքում էր հիվանդանում, հարցնում էին՝ ոնց, բա փոքր ժամանակ չե՞ս հիվանդացել, ինչի՞։
Դրա հետ մեկտեղ կային պարտադիր պատվաստումներ։ Բայց այսքան շատ չէին։ Ես այդպես եմ հիշում... Հա, պատվաստումներն էլ սկզբում «պրոբա» էին դնում, եթե չէր բորբոքվում, նոր էին պատվաստում։ Համալիր ծրագիր էր։
Ամեն օր դպրոցում բուժքույրը գալիս, ստուգում էր եղունգներ, լեզու, աչքեր, մազեր, ականջներ, հագուստի մաքրություն, նշումներ անում։
Եթե մի բան այն չէր, ծնողին էլ, երեխային էլ թունդ նկատողություն էր։
Մենք չգիտեինք ոջիլը ինչ է։ Բայց դա, կարծում եմ, լողանալու հետ կապ չուներ, ուղղակի հիգիենան դպրոց-մանկապարտեզներում դասերից խիստ էին ստուգում։
Գուլպաներ, օձիքներ... ամեն ինչ ստուգվում էր դպրոցում։
Մեծերին՝ մուտքերի մոտ էլ։
Եթե հագուստը, կոշիկները այն չէր, պայուսակներում ամեն ինչ չկար՝ տուն էին ուղարկում։ Արտաքին թեթև զննում...։
Քույրս պայուսակում հատուկ շոր ուներ, որ հասնում էինք դպրոցի մոտ, կոշիկները մաքրում էր, նոր մտնում էինք դպրոց։
Հիգիենայի համար նկատողություն ստանալը խայտառակություն էր
Անկապ մերժում էին սովետ ամեն ինչ...
Մարդ նույնիսկ կարոտում է այդ ժամանակները, երբ երեխայի ամենամեծ ամոթը եղունգի սպիտակ շերտիկի աճած լինելն էր»։
Դուք ի՞նչ հիշողություններ ունեք, հարգելի ընթերցողներ. գրեք մեկնաբանություններում: