Երկրաշարժից հետո ռուսների շրջանում կտրուկ նվազել է Թուրքիայում բնակարաններ գնելու ցանկությունը
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից ու հաջորդած հազարավոր հետցնցումներից հետո ռուսների շրջանում կտրուկ նվազել է այդ երկրում բնակարան գնելու ցանկությունը: Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Թուրքիայի անշարժ գույքի շուկայի առաջատար ընկերություններից մեկի (Mars Investment) ղեկավար Հաքան Բուջաքը՝ մասնավորեցնելով, որ ռուսների շրջանում պահանջարկը նվազել է 40-50 տոկոսով:
Ըստ նրա՝ արտասահմանցի գնորդները զգայուն են շենքերի սեյսմակայունության հարցում, և երկրաշարժից հետո անշարժ գույք գնելիս հաճախ հաշվետվություն են պահանջում տվյալ շենքի սեյսմակայունության վերաբերյալ:
Ոլորտի մասնագետներից Ֆաթիհ Էրգյուվենն էլ տեղեկացրել է, որ այս գործընթացն ամենաշատն անդրադարձել է Ստամբուլի վրա, քանի որ ակտիվացել են խոսակցություններն առաջիկա տարիներին Ստամբուլում հնարավոր երկրաշարժի մասին:
Հաքան Բուջաքի տեղեկացմամբ՝ երկրաշարժի ռիսկի պատճառով ռուսները Ստամբուլում սկսել են ավելի քիչ բնակարան գնել, փոխարենը չի նվազել Անթալիայում բնակարանների պահանջարկը: Բայց այստեղ ևս օտարերկրացիները բնակարան գնելիս ավելի շատ են հետաքրքրվում շենքի ամրության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան