Տափաստանային արտույտների ապօրինի որս Արագածոտնում
Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։ Քաղաքացին որսացել է 9 հատ տափաստանային արտույտ։
Տեսչական մարմնից հայտնում են, ապօրինի որսագողության միջոց հանդիսացող «ՄՑ21-12» տեսակի 12 տրամաչափի կիսաավտոմատ որսորդական հարթափող հրացանն ու արտույտները վերցվել են:
Դեպքի առթիվ հարուցված վարչական վարույթի շրջանակներում կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Զենքը բռնագրավվելու պահանջով հայց կներկայացվի դատարան։
Կենսաբազմազանության նկատմամբ խստացված լայնածավալ միջոցառումներն ընթանում են հանրապետության ողջ տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան