ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են ուժեղացնել Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագրի դեմ ուղղված միջոցառումները
Միացյալ Նահանգները և Իսրայելը երկուշաբթի օրը պայմանավորվել են ուժեղացնել համակարգումը, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք ստեղծել: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Սպիտակ տան տարածած երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
«Պաշտոնյաները մեծ մտահոգությամբ են դիտարկել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը և վերահաստատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության բազմամյա գործընկերության հետագա ամրապնդման նպատակները: Այս առնչությամբ պաշտոնյաները պարտավորվել են ուժեղացնել միջոցառումների համակարգումը Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու և տարածաշրջանում Իրանի թշնամական գործողությունների հետագա զսպման համար»,- ասվում է հայտարարության մեջ, որոը տարածվել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական խորհրդատվական խմբի՝ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, Իսրայելի ռազմավարական պլանավորման քարտուղար Ռոն Դերմերի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Խանեգբի հանդիպումից հետո:
Քննարկվել են նաև ԱՄՆ զինված ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի վերջին համատեղ զորավարժությունների արդյունքները։ Հանդիպման ընթացքում երկու կողմերը դիտարկել են «Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իսրայելի անվտանգության և քաղաքական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ջանքերը»:
«Սալիվանը վերահաստատել է նախագահ Ջո]Բայդենի անշեղ հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը, ինչպես արտահայտված է ԱՄՆ-Իսրայել ռազմավարական գործընկերության մասին Երուսաղեմի համատեղ հռչակագրում, որը ստորագրվել է նախագահի՝ 2022 թվականի հուլիսին Իսրայել կատարած այցի ժամանակ»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը նախազգուշացրել է միջուկային հակամարտություն սկսելու ռիսկի մասին
- Իրանը հայտարարում է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային համաձայնագրի շուրջ համագործակցության շարունակման մասին
- Իրանը մտադիր է միջուկային գործարքի շուրջ Վիեննայում կայանալիք բանակցություններում վերացնել բոլոր պատժամիջոցները
- Գերմանիայում իշխանությունները կոչ են արել պատրաստվել միջուկային արտակարգ իրավիճակներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան