Արմեն Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Մարտի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Դեսպանատունը ներկայացնում է Լու Բոնոյի երևանյան այցի օրակարգը
- Բոնոն և Ալիևը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան հանդիպումից
- Բոնոն Բաքվում է
- Հանդիպել են Լիլիթ Մակունցն ու Լուիս Բոնոն
- Կոմիտասի պարերգերը՝ մեկ ալբոմում