«Ժողովուրդ». ՔՊ խմբակցության ներսում լարվածությունը և հակասությունները գնալով խորանում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում լարվածությունը և հակասությունները գնալով խորանում են: Բանն այն է, որ ՔՊ-ականները բաժանված են մի քանի խմբերի. մի թևը Անդրանիկ Քոչարյանի շուրջ են, մյուսը, այսպես կոչված, նախկին ՀԿ սեկտորի թևն է, որոնք անվերապահ աջակցում են Արսեն Թորոսյանին, վերջինիս համարում են արդարության առաջամարտիկ, որ համարձակվեց ՔՊ կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին բարձրաձայնել ներսում, բողոքարկել:
Հաջորդը Ալեն Սիմոնյանի թևն է, և կա նաև «փաշինյանականների թև», որոնք խմբակցության ներսում կատարվող ցանկացած իրադարձություն շտապում են հայտնել Փաշինյանին ՍՄՍ-ներով, որպեսզի նրա աչքին բարձրանան: Ահա այս խմբերը առիթը բաց չեն թողնում տարբեր առիթներով իրար մեղադրելու և միմյանց վրա ցեխ շպրտելու՝ նաև մեդիա տիրույթ նետելով բազմազան լուրեր:
Հատկապես լարված են «քոչարյանական» և «թորոսյանական» թևերի հարաբերությունները: Բանն այն է, որ Անդրանիկ Քոչարյանի «աջակիցները» փորձում են ամեն կերպ թուլացնել Թորոսյանի դիրքերը կուսակցության ներսում, ինչպես նաև Թորոսյանի հետ կապված հակաարշավ են տանում Փաշինյանի մոտ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին