«Հրապարակ». Սարգսյան եղբայրները կամաց դուրս են մղվում Փաշինյանի մտերիմների շրջանակից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ, վարչապետի որոշմամբ, աշխատանքից ազատվել են Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 3 տեղակալները՝ Արթուր Շատվորյանը, Նարեկ Հայրապետյանը, Գարիկ Սարոյանը։
ՍԱՏՄ-ից անհեթեթ բացատրություն են տալիս, թե հունվարի 27-ին աշխատանքից ազատված ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ նրա 3 տեղակալներն ինքնաբերաբար դարձել են պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ, նրանք պետք է վերանշանակվեին, իսկ ՍԱՏՄ նոր պետ Արմեն Հայրապետյանը որոշել է հին տեղակալների հետ չաշխատել՝ նրանց չի վերանշանակել։
Նշենք, որ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը, հետևաբար նա կարող էր վերանշանակել 3 տեղակալներին, սակայն դա չի արել։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ տեղակալներից մեկը՝ Արթուր Շատվորյանը, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի և Շիշ բռնող պատգամավոր Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինն է։
Նա էր համակարգում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի պաշտպանությունը կառավարական ամառանոցներում՝ կոորդինացնելով Հեղափոխության պահապանների աշխատանքը։ Ուշագրավ է, որ Սարգսյանների ընտանիքը կամաց դուրս է մղվում Փաշինյանի մտերիմների շրջանակից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները