Նեյմար. Ես կվերադառնամ ավելի ուժեղ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով կրկին երկար ժամանակով մարզադաշտ դուրս չի գա։ Sport.ru-ն գրում է, որ բրազիլացին վիրահատության կենթարկվի և բաց կթողնի երեքից չորս ամիս։
Հարձակվողը վնասվածք է ստացել «Լիլի» հետ խաղում և խաղադաշտից հեռացրել են պատգարակով։ Փարիզյան ակումբի բժշկական շտաբը եկել է այն եզրակացության, որ Նեյմարը վիրահատության կարիք ունի։
Նեյմարին շուտով կվիրահատեն Դոհայում, իսկ ապաքինումը կտևի մոտ 3-4 ամիս։
«Ես կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Նեյմարը։
Այս մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: