Մշակույթ 19:08 07/03/2023 Հայաստան

«Չմատնող կանայք»՝ Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանը կանանց տոնին՝ մարտի 8-ին ընդառաջ առանձնահատուկ  ցուցադրություն է կազմակերպել։ Այսօր թանգարանում կայացավ Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք․ 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի շնորհանդեսն ու բացվեց արխիվային նյութերի ժամանակավոր ցուցահանդեսը։

Գրքում ներկայացված են 1935-1946 թվականներին ստալինյան բռնաճնշումների ենթարկված 108 կանանց պատմությունները՝ ըստ արխիվացված քրեական գործերի և բանավոր վկայությունների, ավելի քան 80 արխիվային և ընտանեկան գործեր, փաստաթղթեր և լուսանկարներ, ինչպես նաև հատվածներ նրանց ժառանգների հետ հարցազրույցներից։ Նրանք մեղադրվել են ստալինյան շրջանի Հայաստանի քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով՝ իրենց ամուսինների, եղբայրների, գործընկերների «հանցավոր» գործունեությունը խորհրդային իշխանություններին չմատնելու համար։

Նույն խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակում  ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Եվգենյա Գյուզալյանի արխիվից բնօրինակ լուսանկարներ, օրագրեր, աշխատանքային գրառումներ և այլն․ Եվգենյա Գյուզալյանը եղել է մեկն այն կանանցից, որ բռնաճնշումների զոհ է դարձել։

Լրագրողների հետ զրույցում  Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ որոշեցին մի փոքր այլ կերպ անդրադառնալ կանանց նվիրված տոնին՝ բարձրացնելու հարցեր, միգուցե խնդիրներ, որոնց առնչվել են կանայք, բայց իրենց մեջ ուժ են գտել, պայքարել են, հաղթահարել են, երբեք չեն մատնել։

«Ներկայացված արխիվային նյութերը հնարավոր չէ առանց հուզմունքի նայել։ Ցուցանմուշները վեր են հանում ժամանակի պաշտոնական պրոպագանդայի և իրականության սուր հակասությունը՝ մի կողմից դատապարտված և աքսորված կանայք, մյուս կողմից՝ մարտիության շնորհավորանքներ թերթերի համարներում։ Գործ ունենք մի իրականության հետ, որտեղ կանայք բռնճանշումների էին ենթարկվել իրենց ազնվության, իրենց հարազատներին սիրելու, իրենց սկզբունքներին տեր լինելու համար»,- նշեց Դ. Պողոսյանը։

«Չմատնող կանայք․ 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի հեղինակ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ, գրեթե 5 տարի աշխատել է այս նյութի վրա։

«Երբ ուսումնասիրում էի խորհրդային բռնաճնշումների պատմությունը, ազգային արխիվում պատահաբար հանդիպեցի մի խումբ աշխատանքների, որոնց վրա նշված էր 69-րդ հոդված։  Ուսումնասիրեցինք, թե այդ հոդվածն ինչ է իրենից ներկայացնում։  Այն շատ սպեցիֆիկ հոդված է, վերաբերում է չմատնելուն։

Երբ այդ կանանց գործերն առանձնացրեցինք, հետաքրքիր պատկեր առաջացավ. այս կանայք իրականում որևէ մեղք չէին գործել, բայց պատասխանատվության էին ենթարկվել իրենց ամուսինների, գործընկերների, եղբայրների «հակահեղափոխական» գործունեությունը համապատասխան մարմիններին չմատնելու համար։

108 նման գործ կար արխիվում։ Բոլոր 108 գործերն ուսումնասիրեցինք և այս գրքում  բոլորի անհատական գործերը ներկայացված են»,- մանրամասնեց գրքի հեղինակը։



Տ. Սարգսյանի խոսքով, թեև այդ կանայք կալանավորվել են նույն հոդվածով, սակայն նրանց հետագա ճակատագիրն այլ կերպ է դասավորվել։

«Այս դեպքում կանանց գործոնը բավականաին քիչ էր, պայմանավորված էր ավելի շատ նրանց ամուսինների «մեղքի, հանցանքի չափից»։ Այն տղամարդիկ, ովքեր 1936-37 թվականներին պատասխանատվության էին ենթարկվել, առկա էր դատավճիռը, այդ տղամարդկանց կանանց, գործընկերներին 1938 թվականի գարնան էին դատապարտել արտադատարանական  մարմինների կողմից։

Այն կանայք, որոնց ամուսինների գործերը քննվել էին 1938 թվականին, մի քիչ այլ ճակատագիր են ունեցել. Խորհրդային միությունում սկսված  նաև քաղաքական որոշակի գործընթացների առումով հապաղեց նրանց դատավճիռը և արդեն 1938 աշնանը հատուկ հրամանով սկսեցին վերանայվել այդ գործերը։ Մոտավորապես 55 կանանց գործեր վերանայվեցին 1938 թ. դեկտեմբերից միչև 1939 թվականի հունվար և նրանք ազատ արձակվեցին։

Երրորդ խումբն այն կանայք էին, որոնք ի սկզբանե չէին կալանավորվել՝ բնակավայրից չհեռանալու պայմանով։ Համապատասխան հրամանում նշած էր, որ ձերբակալության ենթակա չեն այն կանայք, որոնք հղի են, կրծքով կերակվող երեխա ունեն, խնամքի տակ ունեն վարակիչ հիվանդություններով տառապող մարդիկ, թոշակառու են։

Բայց Հայաստանում ստորագրությամբ ազատ էին արձակել նաև որոշ մասնագիտությունների տեր մարդկանց՝ ինժեներ, դասախոս։ Դա նույնպես օրինաչափություն չէր, քանի որ կար նաև դատապարտած կին դասախոս, ով երկու անգամ պատասխանատվության էր ենթարկվել նույն մեղադրանքով։ 108 կանանցից երկու կին երկու անգամ էին դատապարտվել նույն հոդվածով նույն մեղքի համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}