Պեկինում բացառել են ուկրաինական հակամարտության կողմերին զենքի մատակարարումը
Չինաստանը ուկրաինական հակամարտության կողմ չէ և զենք չի մատակարարում կողմերին, սակայն Պեկինին սպառնում են պատժամիջոցներով։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը։
«Չինաստանը ճգնաժամի ոչ նախաձեռնողն է, ոչ շահագրգիռ կողմը, մենք նաև զենք չենք մատակարարում հակամարտող կողմերից որևէ մեկին: Ինչ հիմքով պատասխանատվությունը բարդել Չինաստանի վրա և նույնիսկ պատժամիջոցներ կիրառել ու սպառնալ։ Մենք դա երբեք չենք ընդունի», - հայտարարել է Ցին Գանը։
Նա ընդգծել է, որ ուկրաինական հարցի վերաբերյալ Չինաստանը միշտ անկախ դատողություններ է անում, որոնք հիմնված են գործի հանգամանքների վրա։ «Խաղաղության և պատերազմի միջև մենք խաղաղություն ենք ընտրում, երկխոսության և պատժամիջոցների միջև մենք երկխոսություն ենք ընտրում»,- հավելել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները