Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ-ին հասել է առավելագույնին ութ տարվա ընթացքում
Ռուսաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարի հասել է 258,6 մլրդ եվրոյի։ Այս ցուցանիշը ռեկորդային է եղել ութ տարվա ընթացքում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների ներմուծումը եղել է պատմական առավելագույնի սահմաններում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ ներկայացնելով Եվրոստատի տվյալները։
Ռուսաստանից Եվրամիություն ապրանքների ներմուծումն անցյալ տարի աճել է մեկ քառորդով և հասել 203,4 միլիարդ եվրոյի: 203,6 միլիարդ եվրոյի առավելագույն ցուցանիշը նկատվել է 2012 թվականին: Միևնույն ժամանակ ,ԵՄ-ից Ռուսաստան արտահանումը նվազել է 38,1%-ով՝ հասնելով 2005 թվականից ի վեր ամենացածր մակարդակին՝ 55,2 մլրդ եվրո։
Այնուամենայնիվ, ԵՄ-ից Ռուսաստան ապրանքների ներմուծման նման նվազումը չի խանգարել հասնել 2014 թվականից ի վեր առևտրի ամենաբարձր մակարդակին. այն մեկ տարվա ընթացքում աճել է 2,3%-ով և կազմել 258,6 մլրդ եվրո:
Արդյունքում՝ Ռուսաստանի հետ ԵՄ-ի դեֆիցիտը տարեվերջին հասել է 148,2 միլիարդ եվրոյի, ինչը երկու անգամ ավելի է, քան 2021 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները