Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքում հրապարակված է 161 հրապարակային խոսք
«Ժողովածուի հրապարակման նպատակն է, տեղի ունեցած իրողությունները և ժամանակի ընթացքում արտահայտված դիրքորոշումները, փաստացի, առանց այլևայլությունների ներկայացնելով, թույլ չտալ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամուն բանակցային գործընթացի պատմությունը, էությունը նենգափոխել, ձևափոխել և հարմարեցնել իրենց նպատակներին և շահերին, այն, ինչը չի բխում մեր ազգային, պետական շահերից, ինչը վերջին տարիներին ջանադրաբար անում են բանակցային գործընթացը ձախողած իշխանությունները և իրենց, այսպես կոչված, կառուցողական ու կիրթ գործընկերները»,-ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի մեկնարկին ասաց նրա գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով՝ գրքում ներկայացված է մեր պատմության մի ժամանակահատված , որը փաստերով և փաստաթղթերով պարտավոր են պահպանել և փոխանցել սերունդներին:
Նա հայտնեց, որ գրքում ամբողջական ցույց է տրվում 2008-2018 թթ. բանակցային ողջ գործընթացի պատկերը՝ ներառելով Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում պաշտոնավարման և դրան հաջորդած երկու տարիներին ունեցած ելույթները, ուղերձները, հոդվածները և հարցազրույցները:
«Գիրքը ներառում է նախագահ Սրժ Սարգսյանի 161 հրապարակային խոսք արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ՝ սկսած ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած ելույթից, մինչև դատական գործընթացից առաջ, դատարանի բակում նրա հայտնի հայտարարությունը»,-հայտնեց Մերի Հարությունյանը:
Առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանն իր խոսքում շեշտեց, որ բանակցությունների ողջ ժամանակահատվածում բացառվել է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում:
Նրա խոսքով՝ այդ հարցում Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում և մի կողմում էին, իսկ մյուս կողմում Ադրբեջանն էր և այդ վիճակը տևել է մինչև 2018 թվականը:
«Հայաստանը միշտ բանակցել է արժանապատվությամբ, մեր թշնամիները, մեզ ատելով ամենամեծ ատելությամբ, նաև հարգել են»,-հայտարարեց Շահնազարյանը և հավելեց, թե բոլորը լավ գիտեն, որ աղետը սկսվել է 2018 թվականի ապրիլից, գիտեն նրա հեղինակներին, բայց չգիտեն թե շարունակվող աղետը երբ է հասնելու ավարտին, և այս պայմաններում էլ չափազանց կարևոր է նման ժողովածու ունենալը:
Հարակից հրապարակումներ`
- Ես երբեք ռուսամոլ չեմ եղել, երբեք չեմ էլ լինելու, բայց ՌԴ-ն մեր լավագույն դաշնակիցն է, որովհետև այլընտրանք չկա. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Կանխատեսում եմ՝ չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը կխոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին
- Սերժ Սարգսյան. Բանակցողը չի կարող հասնել որևէ հաջողության, եթե դիմացինն իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ
- Ես չեմ կարծում, թե պասիվ քաղաքականության մեջ եմ, ոչ էլ նպատակ ունեմ գնալ և մի փոքրիկ այգի խնամել․ Սերժ Սարգսյան