Սերժ Սարգսյան. Բանակցողը չի կարող հասնել որևէ հաջողության, եթե դիմացինն իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ
«Ասել եմ և կրկնում եմ, պետք է փոխվի բանակցողը»,-այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, բանակցողը չի կարող հասնել որևէ հաջողության, եթե դիմացինն իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ։
«Այդպիսի մարդը ինչի՞ պետք է լրջորեն խոսի ինչ-որ բանի մասին, այդպիսի մարդը պետք է միայն պահանջի։ Սա մեկ։ Եվ երկրորդ, մենք Ադրբեջանի հետ չենք բանակցել, մենք բանակցել ենք միջնորդների հետ, որովհետև ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք, իրենք ուզում են ամբողջը, մի բան էլ ավել իրենցը լինի։ Իսկ միջնորդներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն այն մարդուն, որ մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ, մեկ՝ աջ, մեկ՝ ձախ, մեկ՝ Պրահա, մեկ՝ Մոսկվա։ Դա փոխլրացնող քաղաքականություն չէ, դա և-և-ի քաղաքականություն չի։ Դա կախված ճնշման ազդեցությունից կարծիքի փոփոխություն է»,-ասաց Սերժ Սարգսյանը։
ՀՀ երրորդ նախագահն ասաց՝ մնում է համոզման, որ բանակցողը պետք է փոխվի։
Անդրադառնալով ադրբեջանական ահաբեկչության հետևանքով Արցախում երեք ոստիկանների սպանություններին ու դրան հաջորդած հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն էլ ոգևորված չէ Ռուսաստանի որոշ պաշտոնյաների հայտարարություններով։
«Անթույլատրելի եմ համարում, երբ ահաբեկչին ու ահաբեկչի թիրախին դնում են նույն հարթության վրա, երկուսին էլ հանդարտության կոչ են անում։ Սովետական միության գերագույն խորհրդի մի նախագահ կար, անունը մոռացել եմ, երբ 80-ականներին ժողովուրդներն իրար հետ կռվում էին, ասում էր՝ կլուբնիկի պատճառով են իրար հետ կռվում։ Բայց մյուս կողմից էլ մենք գոնե երեկ տեսանք Ռուսաստանի պաշտպանության նախարարության հասցեական հայտարարությունը։ Իսկ ուրիշ ավելի հստակ հայտարարություններ եղա՞ն երեկ չէ առաջին օրը, երեկ։ Ես տեսա, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունն էլ հստակ հայտարարություն արեց։ Բայց մեր տարածաշրջանում կա ԵՄ հատուկ ներկայացուցիչ, ով պարտավոր է բոլոր իրադարձություններին մանրամասն տեղյակ լինել։ Իսկ նա ի՞նչ ասեց։ Ի՞նչ է նշանակում՝ արյունալի իրադարձություններ, դա ի՞նչ ասելու բան էր։ Պետք է ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ»,-ասավ ՀՀ երրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին