Սերժ Սարգսյան. Կանխատեսում եմ՝ չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը կխոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին
«Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն. Ոչ թե կանգնում են անձի կողքին, այլ այն գաղափարի, որ կրում է անձը»,-ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նա չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին ԼՂ խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու համար։
Արձագանքելով հարցի այն հատվածին, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր՝ պատրաստ է կանգնել Սերժ Սարգսյանի կողքին, ՀՀ երրորդ նախագան ասաց. «Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը տեսնում էր, որ ես կողմնակից եմ փոխզիջման, բայց այդ փողզիջումը հնարավորություն էր տալիս Հայաստանին ու Արցախին չլինել ստորացված, հնարավորություն կտար արցախցիներին ապրել Ադրբեջանի կազմից դուրս։ Իսկ մենք ո՞ր գաղափարի կողքին պետք է կանգնեինք։ Այն գաղափարի, որ ասում էր, թե ինչպես ուզում ենք, այնպես բանակցում ենք, ա՞յն գաղափարի, որ ասում եր՝ մեզ գժի տեղ ենք դնելու, բանակցային գործընթացը տապալենք ու սկսենք սեփական կետից։ Ես Ձեզ խորհուրդ կտամ ժամանակագրությունը լավ նայել ու տեսնել, թե երբ են եղել այդ հայտարարությունները, բացի դրանից, չի կարող մարդ 40 տարի մի կերպ մտածել, 41-րդ տարում ուրիշ կերպ մտածել։ Չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու այդ ուրիշների կամակատարը չլինել։ Ակհայտ էր այդ ամենը։ Մենք ուղղակի մեզ զսպում էինք, ասում էին՝ միգուցե... միգուցե»։
Պատասխանելով Գերմանիայի կանցլեր Շոլցի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ հայտարարության մասին հարցին, Սերժ Սարգսյանն ասաց. «Գերմանիայի կանցլերը գերմանական ճշտապահությամբ է խնդրին մոտեցել. խոսքը ինչի՞ մասին է։ Եթե հիշում եք, մենք 2017թ. ԵՄ հետ ստորագրեցինք SEPA կոչվող համաձայնագիրը, որը այնուհետև վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, և Գերմանիայի կանցլերը այլ բան չէր կարող ասել, որովհետև իր երկրի խորհրդարանը հաստատել էր այդ համաձայնագիրը, որտեղ բառացիորեն Ղարաբաղին վերաբերող հատվածը Մինսկի խմբի առաջարկությունն էր: Ակդ մարդն ուրիշ բան չէր կարող ասել։ Այլ բան է, որ գլխավոր բանակցողը խուսափում է, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան՝ խունկից, դրա համար ինքը որևէ արձագանք չտվեց ու նորից սկսեց խոսել ինչ-որ իրավունքների մասին:
Այնուհետև սկսեցին տարածել, որ Գերմանիայի կանցլերի կայքում այդ հատվածը չկա, բան, այդպիսի բան չկա: Մարդիկ, ովքեր ամբիցիա ունեն հասարակական կարծիքի վրա ազդելու, իրենք պարտավոր են խորը ուսումնասիրել այդ հարցերը: Այդ նույն կայքում կա տեսաձայնագրությունը: Լավ, գրավորը գուցե սեղմել են, բայց տեսագրությունը կա, չէ՞, առանց փոփոխության, նույն բովանդակությամբ: Ես կանխատեսում եմ, որ չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը խոսի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու մասին: Գոնե տեսանելի ապագայում չի լինելու, որովհետև ինքը կհակասի իր խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի դրույթներին»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Բանակցողը չի կարող հասնել որևէ հաջողության, եթե դիմացինն իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ
- Ես չեմ կարծում, թե պասիվ քաղաքականության մեջ եմ, ոչ էլ նպատակ ունեմ գնալ և մի փոքրիկ այգի խնամել․ Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին