«Փաստ». Իշխանավորների «վստահությունն» ու «ոչիշխանական» տխուր արդյունքները
«Փաստ». Բարձր պաշտոն զբաղեցնող քպականները համոզված հայտարարել են, թե ցանկացած ընտրությունների դեպքում իրենք հաղթելու են
«Փաստ» թերթը գրում է. «Որքան շատ փորձանք են բերում Հայաստանին ու Արցախին օրվա իշխանությունները, այնքան վստահ են դառնում, որ վայելում են հանրության աջակցությունը: Մեկ անգամ չէ, որ բարձր պաշտոն զբաղեցնող քպականները համոզված հայտարարել են, թե ցանկացած ընտրությունների դեպքում իրենք հաղթելու են: Դե, հանուն արդարության, պետք է նշել, որ նախորդ երեք ընտրություններում (երկու անգամ՝ խորհրդարանական և մեկ անգամ՝ Երևանի ավագանու) այդպես էլ եղել է:
Բայց... Բանն այն է, որ քպականները նման վստահությամբ հաղթել են, երբ արդեն իշխանություն են ունեցել: Եթե 2018 թվականի երկու ընտրություններն անցան հանրային էյֆորիայի ֆոնին, ապա 2021 թվականի ընտրությունների պարագայում ոչ մեկ անգամ նշվել է, որ նույնիսկ «նախկինների» օրոք այդ կարգի վարչական ռեսուրս չի կիրառվել:
«Ոչիշխանական» վերջին ընտրությունները, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, եղել են 2017 թվականին՝ ի դեմս «Ելք» դաշինքի: Այդ ընտրություններում, որի լեգիտիմությունը որևէ մեկը չի վիճարկել, այս քաղաքական ուժը ստացել էր ընդամենը 122 հազար քվե, ընդ որում՝ ՀՀԿ-ի առավել շատ քվե ստացած երեք պատգամավորները ավելի շատ ձայն էին ստացել ամբողջ «Ելք» դաշինքից:
Այն ժամանակ «Ելք»-ից ամենաշատ քվե ստացել էր Նիկոլ Փաշինյանը՝ 11763: Երկրորդը Մանե Թանդիլ յանն էր՝ 5110 ձայն: Երրորդ տեղում ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր մոտ 3999 քվեով: Մյուսները շատ ավելի քիչ ձայն էին ստացել: Օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանը ընդամենը 940 ձայն էր ստացել, Ռուբեն Ռուբինյանը՝ 769, իսկ Տիգրան Ավինյանը՝ 374: Պատահական չէ, որ շատ փորձագետներ վստահ են, թե որ օրը ՔՊ-ն իշխանության չեղավ, ու ընտրություններ անցկացվեցին, այսօրվա իշխանավորները նույնիսկ 2017 թվականի քվեները չեն ստանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները