Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային գործադուլներ և ցույցեր են սկսվում
Ֆրանսիայի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների աշխատակիցները փետրվարի 7-ից անժամկետ գործադուլներ են սկսում՝ ընդդեմ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության կենսաթոշակային բարեփոխումների, որոնք ենթադրում են կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, երկրում կանցկացվի ավելի քան 270 ցույց։
«Հումանիտար աղետ», «սև երեքշաբթի». այսպես են անվանում Ֆրանսիայի իշխանությունները մարտի 7-ը՝ այն օրը, երբ արհմիությունները հայտարարեցին երկրում համազգային գործադուլների մեկնարկի մասին՝ ստիպելու կառավարությանը հրաժարվել կենսաթոշակային տարիքի բարձրացումից։
Ֆրանսիայի առաջատար արհմիությունները կոչ են անում հնարավորինս լայնածավալ գործողություններ ձեռնարկել՝ «Ֆրանսիայի տնտեսությունը ծնկի բերելու համար», եթե Կառավարությունը հետ չկանչի բարեփոխումների նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին