Պատմության մեջ առաջին անգամ կանայք ներկայացված են աշխարհի բոլոր խորհրդարաններում. ՄԱԿ
Միջխորհրդարանական միության (IPU) տվյալներով՝ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բոլոր երկրներում կան կին պատգամավորներ։ Իր վերջին տարեկան զեկույցում IPU-ն նաև նշել է, որ շատ երկրներում կանանց մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքում երբեք այնքան բազմազան չի եղել, որքան հիմա: Այդ մասին հոդված է հրապարակվել ՄԱԿ-ի կայքէջում:
Միջխորհրդարանական միության եզրակացությունները հիմնված են 47 երկրների տվյալների վրա, որոնք անցած տարի ընտրություններ են անցկացրել: Այս ընտրություններում կանայք միջինը ստացել են պատգամավորական մանդատների 25,8 %-ը, ինչը 2,3 տոկոսային կետով ավելի է նախորդ ընտրություններից:
Չնայած ընդհանուր առմամբ դրական տվյալներին, IPU-ն նշել է, որ սա, այնուամենայնիվ, կանանց մասնակցության ամենափոքր աճն է վերջին վեց տարիների ընթացքում։ Մյուս վատ նորությունն այն է, որ այս տեմպերով աշխարհի խորհրդարաններում գենդերային հավասարության հասնելու համար կպահանջվի ևս 80 տարի։
«Ներկայումս գենդերային հավասարության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը մնում է սեքսիզմի, ոտնձգությունների և կանանց նկատմամբ բռնության մթնոլորտը»,-ասել է IPU-ի գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը և հավելել. «Այս բացասական երևույթը տարածված է ողջ աշխարհում և բնորոշ չէ որևէ տարածաշրջանի։ Այս ամենն ուղղակիորեն ազդում է քաղաքական կյանքում կանանց մասնակցության վրա»։
IPU-ի ղեկավարը անդրադարձել է է Նոր Զելանդիայի և Շոտլանդիայի վարչապետներ Ջասինդա Արդերնի և Նիկոլա Սթերջենի հրաժարականները։ Ըստ նրա, նրանք ոտնձգություններից հետո են լքել են իրենց պաշտոնը։
IPU-ի կին պատգամավորների բյուրոյի նախագահ Լեսյա Վասիլենկոն իր հերթին նշել է, որ յուրաքանչյուր ընտրված կին «մեկ քայլ ավելի մոտեցնում է խորհրդարաններին ավելի ներառական և ավելի ներկայացուցչական դառնալուն»։ Բայց ընդհանուր առմամբ, ըստ նրա, առաջընթացը չափազանց դանդաղ է, և հրատապ անհրաժեշտություն կա փոխել իրավիճակը՝ մոլորակի վրա ամենուր ժողովրդավարությունն ամրապնդելու համար:
Ընդհանուր առմամբ, նշում է IPU-ն, կան հուսադրող նշաններ, որ առնվազն առաջընթաց է նկատվում: Այսպես, Բրազիլիայում ընտրություններին մասնակցել են ռեկորդային թվով սևամորթ կանայք՝ 4829-ը՝ գրեթե 27 հազարից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում, գոնե ֆինանսական ոլորտում, գենդերային հավասարություն է. Հայկ Եգանյան
- ԱՄՆ-ում առաջին անգամ մահապատժի են ենթարկել տրանսգենդերին
- ՄԱԿ-ում հայտարարել են, որ գենդերային հավասարության առաջխաղացումը 12 տրիլիոն դոլարով կխթանի տնտեսությունը
- Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալվել են Աննա Գաբրիելյանն ու նրա տրանսգենդեր ամուսինը