Քայլի Մինոուգը հրաժարվել է ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրման արարողությանը
Ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգը մերժել է Չարլզ III թագավորի թագադրման պատվին կայանալիք գալա համերգին մասնակցելու հրավերը։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Գազետա.ռու-ն գրում է, որ 54-ամյա Քայլի Մինոուգը միացել է այն հայտնիների շարքին, ովքեր հրաժարվել են ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրման արարողությանը, որը տեղի կունենա Լոնդոնում 2023 թվականի մայիսի 6-ին։ Ավելի վաղ Ադելը, Էլթոն Ջոնը, Հարի Սթայլսը, Ռոբի Ուիլյամսը և Էդ Շիրանը հայտնել էին, որ չեն կարող մասնակցել տոնական համերգին։
«Ցավոք, Քայլի Մինոուգը չի կարողանա ելույթ ունենալ Չարլզ III-ի թագադրման արարողությանը, քանի որ այդ ժամանակ նա երկրից դուրս կլինի»,- լրագրողներին ասել է երգչուհու ներկայացուցիչը։
Քայլի Մինոուգը հաճախակի հյուր է եղել թագավորական միջոցառումներին։ Նա վերջին անգամ ելույթ է ունեցել Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծննդյան 92-ամյակի գալա համերգին 2018 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան