Նոտր Դամի տաճարը կվերաբացվի 2024 թվականի վերջին
Փարիզի Աստվածամոր տաճարը հիմնանորոգումից հետո կվերաբացվի 2024 թվականի դեկտեմբերին։ Այս մասին հայտնում է The Independent-ը՝ Ֆրանսիայի իշխանություններին հղումով։
Կառավարությունից ասել են, որ 2019 թվականին հրդեհից տուժած տաճարի վերականգնման աշխատանքները արագ են ընթանում, ինչը թույլ է տալիս հուսալ, որ հաջորդ տարի բոլորը կկարողանան կրկին այցելել տեսարժան այդ վայր:
Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Տաճարի վերականգնումը սկսվել է 2022 թվականին։ Ֆրանսիայի կառավարությունը որոշել է վերստեղծել տաճարի նախկին տեսքը։ Այդ թվում՝ նախագծել 19-րդ դարի գմբեթի կրկնօրինակը, որն ամբողջությամբ այրվել է հրդեհի ժամանակ։
Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:
Լուսանկարները՝ independent.co.uk կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Սիմոն Աբգարյանը նկարահանվել է «Նոտր Դամ» ֆիլմում
- Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր
- Ճարտարապետները վերսկսել են Նոտր Դամի վերականգնումը
- Գերմանիան 450 հազար եվրո կուղղի Նոտր Դամի վերականգնմանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան