«Բոլորի ականջում անընդհատ հնչում էին սպանված ոստիկանի մոր խոսքերը»
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր մասնակցել է Ադրբեջանի ահաբեկչական գործողության հեևանքով զոհված ոստիկանների վերջին հրաժեշտին։
«Այսօր Արցախը հրաժեշտ տվեց մարտի հինգին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության զոհ դարձած ոստիկանության ծառայողներ Արմեն Բաբայանին, Դավիթ Դանիելյանին և Արարատ Գասպարյանին։ Բոլորի ականջում անընդհատ հնչում էր Դավիթ Դանիելյանի մոր խոսքերը՝ ԴԱՎԻԹՍ թող վերջինը լինի․․․։ Քանզի բոլորը նրա համար ԴԱՎԻԹ են»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության
- Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից
- Արայիկ Հարությունյան. Ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրներին որևէ լուծում չի լինելու
- Թշնամու դիվերսիոն հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի առողջական վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով
- Թշնամու դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կա զոհ և վիրավոր. Արցախի ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան