ՌԴ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Տիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Թուրքիայի դեմ խաղին
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Թուրքիայի հավաքականի դեմ կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղին։ Հանդիպումը կկայանա մարտի 25-ին։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Ես շնորհակալ եմ Հայաստանի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար։ Կփորձեմ իմ արժեքը խաղադաշտում ապացուցել ազգային հավաքականի մարզաշապիկով։ Հատուկ նշում եմ, որ այս որոշումն ամբողջությամբ իմ նախաձեռնությունն ու անձնական ընտրությունն էր»,- ասել է ֆուտբոլիստը։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» խաղացող է դարձել 2021 թվականի ամռանը՝ տեղափոխվելով ԲԿՄԱ-ից, որի շրջանավարտ է։ Նա խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել Եվրոպայի 2020 թ. առաջնությանը:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Երկաթուղայինների» կազմում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
- Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց. Վահե Հովհաննիսյան
- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ֆրանկֆուրտ
- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստները տարկետում կստանան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան