«Փաստ». Գուրգեն Ներսիսյանը պետնախարար նշանակվելուն պես ձեռնամուխ է եղել կադրային հարցերին
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախկին դատախազ Գուրգեն Ներսիսյանը պետնախարար նշանակվելուն պես ձեռնամուխ է եղել կադրային հարցերին: Նրա առաջին նպատակներից մեկը հնարավորինս արագ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նշանակած կադրերից ազատվելն է: Ներսիսյանն արդեն իսկ սկսել է գործընթացը:
Արցախյան մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին կլինեն մի շարք պաշտոնանկություններ: Մասնավորաբար, առաջին փուլով նախատեսվում է երեք նախարարի փոփոխություն: Խոսքը վերաբերում է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանին, առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանին, գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանին:
Փոփոխությունները, սակայն, այս երեքով չեն սահմանափակվի: Մեր տեղեկություններով, Ներսիսյանը ձգտելու է մաքսիմալ ձերբազատվել Վարդանյանի բոլոր կադրերից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան