Ես չեմ կարծում, թե պասիվ քաղաքականության մեջ եմ, ոչ էլ նպատակ ունեմ գնալ և մի փոքրիկ այգի խնամել․ Սերժ Սարգսյան
«Ինձ հաճախ են հարցնում, թե երբ եմ գիրք գրելու կամ մեմուարներ, ես միշտ պատասխանում եմ՝ մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ժամանակի սղության խնդիր ունեմ։ Հատկապես հիմա չեմ կարծում, որ դրա ժամանակն է, ավելի կարևոր մտահոգություններ կան։ Բայց կարող է ինչ-որ ժամանակ հետո մի բան գրեմ»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին, թե արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահը պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել, Սարգսյանն արձագանքեց․
«Ես չեմ կարծում, թե պասիվ քաղաքականության մեջ եմ, և ոչ էլ նպատակ ունեմ ինչ-որ ժամանակ հետո գնալ և խնամել մի փոքրիկ այգի»։
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը։ Գրքում տեղ են գտել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտորումները՝ ԼՂ հարցի վերաբերյալ, նաև ուղերձները, ելույթներն ու հայտարարությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան