Ցավալի, բայց տրամաբանական անտարբերություն եմ տեսնում․ Աննա Կոստանյան
«Ցավալի, բայց տրամաբանական անտարբերություն եմ տեսնում, որովհետև 2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո մեր հասարակությունը անտարբերության էր մատնվել»,-« Կանայք այս դժվար պատմական փուլում» թեմայով քննարկման ժամանակ ասաց նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը՝ հիշեցնելով, որ պատերազմից անմիջապես հետո ընտրությունների արդյունքում այս իշխանությունը վերարտադրվեց։
Նրա խոսքով՝ մեր հայրենակիցիներն անտարբեր են, որովհետև տարբեր միջոցներով նրանց թմրեցրել են։
«Բոլոր աղետները, որ երկու հայկական պետությունների գլխին թափեցին, մարդիկ սկսեցին կարծել, որ դրանք նորմա են և մի տեսակ արձագանքն էլ բթացավ։ Այստեղ մեղքի բաժինը կարելի է ուղղել քաղաքական գործիչներին, բայց խնդիրը համազգային է։ Աշխատանքի հսկայական տեղ կա և այդ աշխատանքը փոքրամասնություն կազմող քաղաքական էլիտայի ուսերին է»,-ասաց Կոստանյանը։
Հասարակության հետ պարբերաբար խոսելու , շփվելու տեղ կա , որն ամենօրյա աշխատանք պետք է լինի։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր էր կանխել պատերազմը, քաղաքական գործիչը նշեց․
«Հասարակությունն ինքն իրենով, բնականաբար, չէր կարող, որովհետև առողջ առաջնորդության կարիք ուներ։ Իսկ արդյո՞ք քաղաքական գործիչները կարող էին կանխել, կարծում եմ՝ շանսերը մեծ չէին։ Սա մոտ 2 տասնամյակի քայլերի հետևանք էր»,- հավելեց Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգություն է, երբ քննարկվում է վարչապետի «ֆասթ ֆուդ» ուտելը, բայց ոչ Արցախի ճակատագիրը․ Իվետա Տոնոյան
- Լիլիթ Թումանյան. Մենք հիմա խնդիր ունենք հասկանալու, թե ով է երկրի իրական տերը