Իրավաբան. Հարգելի քաղաքացի, կրկնում ենք` Զրոյից
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է ԲԴԽ կողմից դատավորների լիազորությունների դադարեցման հետևանքների մասին.
«Էլի տուժելու է քաղաքացին
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)` դատավորների լիազորությունների դադարեցման որոշումները նախ և առաջ ազդում են հասարակ քաղաքացիների վրա:
Ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներից յուրաքանչյուրի վարույթում միջինում կա 1000-1500 գործ: Գործեր կան, որոնց քննությունը պայմանականորեն կարող է ձգվել երեք կամ չորս տարի: Ընդ որում, այդ գործերի քննությունը, որպես կանոն, քաղաքացիների համար ունի կենսական նշանակություն` թե ժառանգության, թե գույքի, բիզնեսի, թե ազատ տեղաշարժման առումով:
Երբ դատավորների անկախության երաշխավոր ԲԴԽ-ն ի հեճուկս սեփական սահմանադրական նպատակների դադարեցնում է դատավորի լիազորությունը, քաղաքացու գործը մակագրվում է մեկ այլ դատավորի և նախկին դատավորի կողմից դրա քննված լինելու ժամանակահատվածից կամ գործի փուլից անկախ` այն սկսվում է կրկին քննվել 0-ից:
Հարգելի քաղաքացի, կրկնում ենք` ԶՐՈՅԻՑ:
Արդյունքում, խախտվում են վեճ ունեցող քաղաքացիների իրավունքները, առնվազն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավական ակնկալիքի տեսանկյունից:
Բացի այդ, պատկերացրեք մեկ այլ իրավիճակ, երբ ԲԴԽ կողմից ապօրինի որոշման հետևանքով լիազորությունները դադարեցված դատավորի մասով կայացված որոշումը վերացվում է: Ստացվում է, որ հետագայում նոր մակագրված դատավորն էլ իր հերթին համարվում է օրենքի խախտմամբ նշանակված: Սա էլ իր հերթին հանդիսանում է բեկանման հիմք:
Վերջնարդյունքում քաղաքացին հայտնվում է սեփական իրավունքների խախտման շրջապտույտի մեջ, չգիտակցելով այսօրվա ծափահարությունների բացասական հետևանքները»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. ԲԴԽ կողմից կարգապահական վարույթների հարուցումը կրում է խայտառակ բնույթ
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին
- Տասնյակ փաատաբաններ հրապարակավ հանդես եկան ի պաշտպանություն դատավորի խոսքի ազատության․ Ռուբեն Մելիքյան
- ԲԴԽ որոշմամբ՝ 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել
- «Այս քայլն ուղղված է Ռուբեն Մելիքյանի դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան