«Հրապարակ». Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե ինչ գործառույթ են կատարելու ԵՄ դիտորդները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարի 20-ին Հայաստան ժամանեց Եվրոպական Միության 100 քաղաքացիական դիտորդ, որոնցից 50-ն անզեն է, իսկ մյուս 50-ը հայտնի չէ, թե ինչով է զինված։ Մինչ այժմ հստակ հայտնի չէ, թե ինչ գործառույթ են կատարելու ԵՄ դիտորդները, միայն հայտարարվել է, որ «նպաստելու են սահմանամերձ շրջաններում կայունությանը, մարդկանց համար վստահություն և անվտանգություն կառուցելուն, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանն են աջակցելու»։
Հայտնի է, որ դիտորդները 2 տարով են եկել Հայաստան, նրանց օպերատիվ շտաբը գտնվում է Եղեգնաձորում, սակայն սահմանամերձ համայնքներում դիտարկում իրականացնելու համար խմբեր են ձևավորվել։
Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջանները դիտարկելու համար ստեղծված խումբը տեղակայվել է Մարտունի քաղաքում՝ հենց քաղաքի մատույցներում գտնվող հյուրանոցներից մեկում, թեև պարբերական զինված բախումներն ու Ադրբեջանի կողմից սադրանքները Վարդենիսի սահմանային հատվածում են տեղի ունենում։ Հավանաբար, ԵՄ դիտորդները նախընտրել են համեմատաբար ավելի անվտանգ հատվածում տեղակայվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան