Մարտունիի ջերմոցում աճեցված կանաչին Ստեփանակերտում մեծ պահանջարկ ունի
«Ադրբեջանական շրջափակման պայմաններում տեղական բանջարեղենն աննախադեպ պահանջարկ ունի,-ասում է Մարտունիում ջերմոցային տնտեսությամբ զբաղվող Արմեն Ադամյանը:
500 քառակուսի մետրանոց ջերմոցից ստացած կանաչին անգամ Ստեփանակերտ է հասնում:
Բիզնես ծրագիր եմ ներկայացրել, ջերմոցը հիմնել, պետությունն աջակցել է, աջակցությունը՝ տվել: Ձմռանը՝ կանաչեղեն, գարնանը՝ բանջարեղեն: Բաժանումը պայմանավորված է ջեռուցման կենտրոնացված համակարգի բացակայությամբ: Բայց դա չի խանգարում, որ հողագործը լավ արդյունք ստանա ու նաև՝ մինչև 3 աշխատատեղ ապահովի հարևանների համար։
«Գոհ եմ, աշխատանք է, ձմեռվա աշխատանք: Ամեն առումով բավարարում է, կողքից էլ մարդիկ օգտվում են, աշխատում են»,-Արցախի Հանրային հեռուստատեսությանն ասում է մենատնտես Արմեն Ադամյանը։
Ջեռուցվող ջերմոցների թիվը գյուղատնտեսության նախարարությանը չի գոհացնում: Առանց ջեռուցման հնարավոր չէ ձմռանը բանջարեղեն արտադրել:
«Ուսումնասիրություններ ենք անում վեր հանելու խնդիրները՝ ինչքան ջերմոցներ կան, որոնք չեն ջեռուցվում և փորձենք հնարավորինս այդ բոլոր ջերմոցները կամաց-կամաց անցկացնենք ջեռուցման տակ»,-ասում է ԱՀ գյուղատնտեսության նախարար
Հրանտ Սաֆարյան։
Նրա խոսքով՝ ջերմատնային տնտեսությունների ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել նաև գազամատակարարման արգելափակման հետևանքով. «Կան ջերմոցներ, որոնք չեն սկսել զուտ այն պատճառով, որ ինչ-որ տեխնիկական սարքավորումներ պիտի բերեին տեղադրեին և չեն հասցրել բլոկադայի պատճառով: Խնդիրն այդքանն է, ոչ թե ասենք՝ջերմոցները չեն օգտագործում»։
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Շրջափակված Արցախում, էլեկտրաէներգիայի ու գազի խափանումների պայմաններում աճեցրել են բարձրարժեք գյուղմթերք
- Արցախում սթրեսի հետևանքով ավելացել է անհաս ծնունդների թիվը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան