Repubblica. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կառաջադրվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, եթե չվերընտրվի ԵՀ-ում։ Երեքշաբթի նման հրապարակմամբ է հանդես եկել իտալական la Repubblica թերթը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Պարեբրականի տվյալներով՝ դրա նախապատրաստական աշխատանքները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։
Ըստ թերթի, մարտի 7-ից ֆոն դեր Լեյենի՝ Կանադա և ԱՄՆ ուղևորությունը պետք է դիտարկվի «այս լույսի ներքո», այսինքն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածության հնարավոր առաջադրման համատեքստում, գրում է թերթը։
Հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովում փորձ է արվելու մեկ տարով երկարացնել Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը, որն ավարտվում է սեպտեմբերին, հայտնում է la Repubblica-ն։ Ֆոն դեր Լեյենի պաշտոնավարումն ավարտվում է 2024 թվականի ամռանը. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարող է առաջադրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում.
Թերթի մեկնաբանի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ ֆոն Լեյենը իդեալական լուծում կլիներ ամերիկացիների համար, քանի որ պոտենցիալ այլընտրանքային թեկնածուները լիովին համոզիչ չեն։ Միևնույն ժամանակ, այդ պաշտոնի վերաբերյալ նրա հավակնությունները խախտում են այն սցենարները, որոնք երկրներն ու կուսակցությունները կառուցում էին վերջին ամիսներին՝ հաջորդ տարվա ընտրությունների նախաշեմին։
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ
- Քննարկվել է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ընթացքը
- Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. ՌԴ-ի դեմ պատժամիջոները նախապատրաստել էինք մինչև ուկրաինական հակամարտության մեկնարկը
- ԵՄ-ն Հայաստան կուղարկի 100 հոգանոց առաքելություն.Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները