Հասարակություն 12:11 07/03/2023 Հայաստան

Չարագործները տրոյացի-սթիլեր են տարածում ChatGPT-ի գոյություն չունեցող հավելվածի անվան տակ

«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են վնասաբեր արշավ, որը շահագործում է ChatGPT չաթ-բոտի աճող ժողովրդականությունը: Խարդախները սոցիալական ցանցերում խմբեր են ստեղծում, որոնք բավականին համոզիչ կերպով նմանակում են եթե ոչ բոտը ստեղծող OpenAI ընկերության պաշտոնական օգտահաշիվները, ապա առնվազն էնտուզիաստների համայնքների էջերը։

Այդ օգտահաշիվներից տեղադրվում են նույնքան պաշտոնական տեսք ունեցող գրառումներ, ասենք, այն մասին, որ ChatGPT-ն հանրահայտ ծառայություններից ցանկացածից ավելի արագ է ներգրավել առաջին միլիոն օգտատերերին։

Նման գրառման վերջում տրվում է հղում դեպի կայք, որտեղ իբր կարելի է ներբեռնել ChatGPT-ի՝ անհատական համակարգչի համար նախատեսված գոյություն չունեցող հավելված (desktop client)։

Նույն խմբերում հրապարակվում են նախապես ստեղծված (precreated) օգտահաշիվների կեղծ տվյալներ, որոնք իբր կարելի է օգտագործել ChatGPT-ով աշխատելու համար. OpenAI-ն ստեղծել է վճարովի օգտահաշիվներ՝ ամսական 20 դոլար բաժանորդագրությամբ, առաջնահերթ հասանելիությամբ և տեքստերի ստեղծման ավելի մեծ արագությամբ:

Պոտենցիալ օգտատերերին մոտիվացիա ավելացնելու համար չարագործները նշում են, որ յուրաքանչյուր նման հաշվին իբր արդեն 50 դոլար կա, որը կարելի է ծախսել ծառայությամբ  աշխատանքի համար։ «Թվում է, թե ձեզ հնարավորություն է տրվել առանց հաշիվ ստեղծելու դժվարությունների (ChatGPT-ը ներկայումս չի կարող գրանցվել Ռուսաստանում, Չինաստանում, Եգիպտոսում, Իրանում և որոշ այլ երկրներում) օգտվել հանրաճանաչ չաթ-բոտից և նույնիսկ անվճար ստանալ պրեմիում հնարավորություններ. միայն պետք է ներբեռնել desktop client-ը ChatGPT-ով աշխատելու համար»,- նշում են «Կասպերսկի» ընկերության փորձագետները՝ պարզաբանելով, որ բավական համոզիչ հասցեով հղմամբ անցնելիս բացվում է լավ պատրաստված կայք, որն առաջարկում է «ներբեռնել ChatGPT-ն Windows-ի համար»։

Դա պաշտոնական կայքը չէ, բայց բավականին նման է բնօրինակին: Ներբեռնման կոճակը սեղմելուց հետո իսկապես կբեռնվի որոշակի գործարկվող ֆայլ ունեցող արխիվ: Այդ արխիվը բացելուց և գործարկվող ֆայլն աշխատեցնելուց հետո, տեղադրելու փորձի դեպքում (կախված Windows-ի տարբերակից) օգտագործողը կամ կտեսնի հաղորդագրություն, որում ասվում է, որ ինչ-ինչ պատճառներով ծրագիրը չի հաջողվել տեղադրել, կամ ընդհանրապես չի տեսնի որևէ հաղորդագրություն, և դրանով գործընթացը կարծես թե կավարտվի: Բայց օգտատիրոջ համակարգչում տեղադրվում է նախկինում չհանդիպած Trojan-PSW.Win64.Fobo տրոյացի-սթիլերը, որը գողանում է պահպանված օգտահաշիվների մասին տեղեկատվությունը Chrome, Edge, Firefox, Brave, CôcCôc (Վիետնամում հայտնի բրաուզեր) և այլ բրաուզերներից:

Տրոյացու ստեղծողներին հետաքրքրում են Facebook-ի, TikTok-ի և Google-ի քուքիները (cookies) և օգտահաշիվները, հատկապես՝ բիզնես-օգտահաշիվները։ Վիրուսը գողանում է մուտքանունները և գաղտնաբառերը, և այդ ծառայություններից մեկում բիզնես հաշիվ հայտնաբերելով՝ փորձում է պարզել լրացուցիչ տեղեկություններ, օրինակ, որքան գումար է այդ օգտահաշվից ծախսվել գովազդի վրա և որքան է դրա ընթացիկ հաշվեկշիռը:

«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ այս արշավի հետևում կանգնած չարագործները թիրախավորում են միջազգային շուկան. ChatGPT-ի «desktop client»-ն արդեն հայտնաբերվել է Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում և Ամերիկայում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am
15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}