Վահե Հովհաննիսյան. Դեպի մարդկանց հասարակություն
«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
Եթե դուրս չգանք ազգային բարոյաքանդման այս վիճակից, թուրքերը մեզ հոշոտելու են։ Ուրիշ սցենար չկա։
Ինչպե՞ս պիտի դուրս գանք, ո՞ր նշաձողին պիտի ձգտենք։
Հասարակությունը, մարդը, քաղաքացին պիտի իր ամուր առնչությունը զգա իր երկրին, իր երկրում կատարվողին, իր հայրենակիցների կյանքին։ Ընդհանուր խնդիրները, ընդհանուր ցավը, ընդհանուր ուրախությունը. սրանք միավորող գործոններ են, որոնք խոսում են հասարակության կենսունակության մասին։ Սրանք ինքնապաշտպանական գործառույթ ունեն նաև. ինչպես օրգանիզմը, որը ցավի միջոցով ազդանշան է ստանում հիվանդության մասին, այդպիսով հնարավորություն է ստանում՝ պաշտպանվել դրանից, այնպես էլ հասարակությունը, որը սրությամբ զգում ու արձագանքում է իր հայրենակիցների ցավին, ավելի պատրաստ է վտանգին դիմակայելու, ավելի ամբողջական ու ամուր է, ավելի կենսունակ։
Եթե ունենք վիրավոր զինծառայող, ուրեմն վիրավորվել ենք բոլորս։ Եթե ունենք զոհ, ուրեմն գոնե մեկ րոպեով բոլորս պետք է զոհվենք։ Միայն այդպես է հնարավոր դառնալ լուրջ պետության լուրջ հասարակություն։ Միայն այդպես է հնարավոր գտնել վիրավորներ, զոհեր չտալու լուծումները։
Հակառակ դեպքում ամեն ինչ կդառնա կարելի.
- Եռաբլուրը կդառնա ՄԻԱՅՆ զոհերի հարազատներինը
- 15 զինվորի այրվելը կդառնա 2 օրվա թեմա
- Կամավոր ճակատ գնալու ու զոհվելու կոչի հեղինակը կարող է անդարդ պեռաշկիով սելֆիներ անել՝ այն դեպքում, երբ իր կոչով մարդիկ իրոք գնացել ու զոհվել են։
- Ընդդիմությունը կարող է ամիսներով լռել, նույնքան անդարդ մասնակցել ԱԺ քննարկումներին։
- Նիկոլի դեմ ցույց անողը կարող է հանգիստ մտնել իշխանություն ու աշխատել Նիկոլի նկարի տակ։
- Արցախի շրջափակումը կարող է չնչին էմոցիա առաջացնել Մայր հայրենիքում։
- Կարելի է հանդուրժել նախագահ Վահագն Խաչատուրյանին
- և այլն՝ ըստ ճաշակի, ցանկը երկար է։
Ազգային բարոյաքանդման աղբյուրն են պարտությունը, իշխանության որակը և ընդդիմադիր առկա ձևաչափերի անկենսունակությունը։ Այս ցանկից առնվազ երկու կետ կարելի է փոխել, և կփոխվի վիճակը։
Թշնամին իրականում անպարտելի չէ, ամենակարող չէ, և որոշակի պայմաններում կարող է դադարել մեզ հոշոտել ու նստել բանակցային սեղանին։ Դրա առաջին պայմանը Հայաստանում հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունն է։
Ստեղծվելիք հնարավոր նոր ձևաչափերը, լիդերության նոր բովանդակությունը պետք է լուծի այս խնդիրը. խոսել-խոսել-խոսել մարդկանց հետ։ Մարդկանց հասարակությունը պետք է լինի էմպատիկ, առաջնորդության հայտ ներկայացրած շերտերը, գործիչները՝ սովորական մարդիկ, որոնք կքայլեն փողոցներով, կլինեն սրճարաններում, խանութներում, սովորական մարդկանց հետ կունենան ուղիղ շփումներ, ինտերակտիվ կապ ու կհամոզեն վերակենդանանալ՝ որպես մարդկանց հասարակություն, որպես արժանապատիվ ու պետության ունակ հասարակություն։ Այդ դեպքում մենք կունենանք խաղաղություն»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Երկիրն ապագա է ուզում
- Վահե Հովհաննիսյան. Խաղաղություն Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին
- Վահե Հովհաննիսյան. Ինչի միջև է մեր ընտրությունը
- Վահե Հովհաննիսյան. Օգնության և արժանապատվության մասին
- Վահե Հովհաննիսյան. Երկիր Նաիրի, երկիր դատախազություն
- Վահե Հովհաննիսյան. Ինչի մասին է այս խորհրդարանը
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար. մաս 2
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան