Վրաստանի նախագահը խոսել է երկրում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վտանգների մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 67-րդ նիստում, խոսել է երկրում նախաձեռնված օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վտանգների մասին։ ՏԱՍՍ-ը գրում է, որ երեքշաբթի օրը Զուրաբիշվիլիի ելույթի ձայնագրությունը հրապարակվել է նախագահի ֆեյսբուքյան էջում:
«Վերջերս ի հայտ եկավ ևս մեկ մարտահրավեր, որը սպառնում է քաղաքացիական հասարակությանը, որը կարևոր դեր է խաղում կանանց ձայնն ավելի լսելի դարձնելու գործում: Որոշակի խմբի կողմից իմ երկրում օրինագծի ներմուծումը, որը կսահմանափակի հասարակական կազմակերպությունների ազատությունը, որոնց հիմնական հատվածը կանանց է բաժին ընկոնում, ծայրահեղ վնաս կհասցնի մեր հասարակության ժողովրդավարական վերափոխմանը, գենդերային խտրականության վերացմանը և մեր եվրոպական ինտեգրման ուղուն»,-ասել է նա։
Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է օտարերկրյա գործակալների օրինագծի երկու տարբերակ՝ վրացական տարբերակը և ամերիկյան տարբերակը, որն օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի թարգմանությունն է։ Փաստաթղթի վրացական տարբերակի համաձայն՝ իրավաբանական անձը, որի ֆինանսավորման 20%-ից ավելին ստացվում է դրսից, պետք է համարվի օտարերկրյա ազդեցության գործակալ։ Փաստաթղթի համաձայն՝ լրատվամիջոցները կարող են լինել նաև օտարերկրյա գործակալ, մինչդեռ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլ նաև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում
- Վրաստանի նախագահը դժգոհություն է հայտնել, որ Անվտանգության խորհուրդը չի քննարկում ՌԴ քաղաքացիների հոսքի խնդիրը
- Եվրախորհուրդը Վրաստանի խորհրդարանին խնդրել է չընդունել օրենք օտարերկրյա գործակալների մասին
- Վրաստանում Թուրքիային սահմանակից հայկական Խավեթ գյուղը տարեցտարի դատարկվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին