«Փաստ». Եթե հարթակներում «փրկիչները» շատանում են, ուրեմն՝ շուտով ընտրություններ են «տեղալու»
«Փաստ» թերթը գրում է.
«Ժամանակակից Հայաստանում ի՞նչն է առատ: Այո, իրենք իրենց «ազգի փրկիչներ» համարողներն ամենից առաջ ու ամենից հաճախ հանդիպող երևույթն են, առնվազն «քաղաքական» համարվող դաշտում:
«Փրկիչների» պակաս չկա: Թեպետ... որպես կանոն՝ ընտրությունից ընտրություն: Օրերս Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է «Միացյալ Հայաստան» անունով կուսակցությունը՝ ի դեմս իր նախագահ Երվանդ Թարվերդյանի, որը 10 տարվա մեջ 40 հազար դոլարով տուն-տեղ ունենալու հնարավորություն է խոստանում... Դե, մասնակցում է՝ մասնակցի...
Բայց այս հայտարարությունը հիշեցրեց, որ ընդամենը մի երկու տարի առաջ՝ 2021ին, ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին նույն Երվանդ Թարվերդյանը, ի դեպ՝ գործարար, «Արարատ սննդի կոմբինատի» գլխավոր տնօրեն, ձևավորեց հիշյալ կուսակցությունն ու հայտարարեց ընտրություններին մասնակցելու մասին: Բայց «Միացյալ Հայաստան» խոստումնալից անվանումով այդ կուսակցությունն այդպես էլ խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց: Համարյա 2 տարի այդքան բուռն քաղաքական վայրիվերումների ընթացքում այս կուսակցության մասին գրեթե ձայնծպտուն չկար:
Ու մեկ էլ՝ հո՛պ, 10 տարվա մեջ 40 հազար դոլարով երևանյան տունուտեղ: Համարյա ինչպես քաղաքային գործող իշխանության՝ 48 ամիսը երկու տարի է, բայց դա՝ մի կողմ: Քանի որ ընտրություններ են սպասվում, նորից բարձր հայտարարություններ են հնչում, անպայման՝ փրկչական նոտաներով: Հետևություն. եթե հարթակներում «փրկիչները» շատանում են, ուրեմն՝ շուտով ընտրություններ են «տեղալու», և՝ հակառակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները