Իսպանահայ շախմատիստ Արտուրո Թորոսյանը դարձել է Վալենսայի տարածաշրջանային մրցույթի չեմպիոն
Մարտի 5-ին իսպանական Վալենսիայում անցկացված շախմատի տարածաշրջանային մրցույթում մեր հայրենակից 12-ամյա Արտուրո Թորոսյանը խաղացել է 14 տարեկանների ՍՈՒԲ-14 խմբում, գրավել է առաջին տեղը և դարձել չեմպիոն։ orer.eu-ի հաղորդմամբ, մրցույթին մասնակցել են 200-ից ավելի երեխաներ։
Սա Արտուրոյի առաջին հաղթանակը չէ։ Նա արդեն իսկ տարբեր մրցույթներում ու առաջնություններում նվաճել է 36 գավաթ, բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ, իսկ պրոֆեսիոնալ ամենշաբաթյա թիմային խաղերում գրանցած հաղթանակներով կարողացել է գործակիցը բարձրացնել և հասցնել 1730-ի։
2022-ին հայազգի շախմատիտսը Վալենսիայի մարզի պրոֆեսիոնալ շախմատի գավաթների շարքում արժանացել է «Լավագույն խաղացող» մրցանակին։
Արտուրոն ծնվել է Վալենսիայի շրջանի Միսլատա քաղաքում։ Շախմատով սկսել է զբաղվել հինգ տարեկանից և առաջին իսկ մրցաշարում գրանցել է հաղթանակ՝ 5:0 հաշվով։ Արտուրոյի մարզիչն է Սահակ Մկրտչյանը։