Գազայի հատվածում տանկերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի ռազմական հենակետին՝ ի պատասխան Իսրայելում տեղի ունեցած պայթյունի
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը չորեքշաբթի հարձակվել են Գազայի հատվածում արմատական ՀԱՄԱՍ շարժման ռազմական հենակետի վրա՝ ի պատասխան պաղեստինյան անկլավի հետ սահմանի մոտ պայթուցիկ սարքի գործարկմանը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Որոշ ժամանակ առաջ հաղորդում է ստացվել պայթուցիկ սարքի մասին, որը գործի է դրվել զինվորների մոտ Գազայի հատվածի անվտանգության ցանկապատի տարածքում։ Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը Գազայի հատվածում հարձակվել են հարավում գտնվող ՀԱՄԱՍ կազմակերպության ռազմական հենակետի վրա։»,- ասված է հաղորդագրությունում։ Բանակը հավելել է, որ միջադեպի հետևանքով]զինվորականների շրջանում վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Չորեքշաբթի օրը Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գիշերը Գազայի հատվածից արձակված հրթիռն ընկել է Իսրայելի տարածքում անվտանգության ցանկապատի մոտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին