ԵՄ-ն մինչև 2025 թվականը 500 միլիոն եվրո կհատկացնի 50 հազար փախստականների ընդունելու համար
Եվրամիությունը մտադիր է 500 մլն եվրո հատկացնել մինչև 2025 թվականը 50 հազար փախստական ընդունելու համար։ Ըստ La Stampa թերթի՝ այդ մասին Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիին ուղղված նամակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ միգրացիոն քաղաքականության հարցերը կքննարկվեն ԵՄ հաջորդ գագաթնաժողովում, որը կանցկացվի մարտի վերջին։
«Մենք առնվազն կես միլիարդ եվրո կտրամադրենք մինչև 2025 թվականը վերաբնակեցման և հումանիտար միջանցքների ֆինանսավորման համար ՝ աջակցելով մոտ 50,000 մարդու վերաբնակեցմանը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասվում է ԵՀ ղեկավարի նամակում։
Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ միգրացիոն խնդիրը Եվրամիությունում սուր է, և արմատական լուծում գտնելը հեշտ չէ։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպան հոգնել է ուկրաինացի փախստականներից
- Ուկրաինացի փախստականներին հրահանգել են լքել Լեհաստանի համալսարանական հանրակացարանները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան