Սուրենյանց. Հը, սիրելի «սկզբունքային» արևմտամետներ, բան չունե՞ք ասելու
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«ԵՄ պաշտոնյան ռաջարկում է փոխել Լաչինի միջանցքի ռեժիմը
Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով
Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց
• Երբ նման հայտարարություն հնչում է Մոսկվայից, մեր, այսպես կոչված, արևմտամետները շտապում են հայտարարել, թե Ռուսաստանը պաշտպանում է ադրբեջանական օրակարգ: Սակայն քար լռություն է, երբ ԵՄ պաշտոնյան, Ադրբեջանի ՊՆ-ի հետ ունիսոն, բացահայտորեն առաջարկում է փոխել Լաչինի միջանցքի ռեժիմը՝ այն անվանելով ճանապարհ:
Հը, սիրելի «սկզբունքային» արևմտամետներ, բան չունե՞ք ասելու...»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Կանխատեսում եմ՝ չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը կխոսի Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելու մասին
- Տոյվո Կլաարը կամ սիրողական դիվանագետ է, կամ կոռումպացված պաշտոնյա. Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան