30 երկրի ակտիվիստներ ակցիա են նախապատրաստում ի պաշտպանություն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման
Արևմուտքի կողմից Սիրիայի նկատմամբ կիրառված անարդար տնտեսական պատժամիջոցների վերացման կողմնակիցների թիվը զգալիորեն ավելացավ փետրվարի 6-ի երկրաշարժից հետո, որը հանգեցրեց մարդկային ծանր կորուստների և ավերածությունների։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է «Ընդդեմ Սիրիայի շրջափակման» միջազգային շարժման համակարգող, Արաբական ազգային ֆորումի (ANF) նախագահ Մաան Բաշուրը։
«Արաբական և եվրոպական երկրներում հասարակական խմբերի ակտիվության ֆոնին, որոնք Դամասկոսին արդյունավետ օգնություն ցուցաբերելու կողմնակից են բնական աղետի հետևանքների վերացման հարցում, մենք ծրագրում ենք սիրիացի ժողովրդի հետ համերաշխության ակցիա կազմակերպել»,-հայտնել է աղբյուրը։ Առաջիկա օրերին Հունաստանի ափից 30 պետությունների ներկայացուցիչներով նավ կմեկնի, որը կուղևորվի դեպի Լաթաքիա նավահանգիստ։ Բաշուրի խոսքով՝ «այս գործողությունը կխորհրդանշի հակասիրիական շրջափակման ճեղքումը»։
Ինչպես նշել է ANF-ի ղեկավարը, նման նախաձեռնության իրեն դրդել է բրիտանացի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ջորջ Գելոուեյը, ով 20 տարի առաջ ակտիվորեն պայքարել է Իրաք ԱՄՆ-ի ներխուժման դեմ։
«Պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության վրա ուշադրություն հրավիրելու համար մեր մյուս նավը Պարսից ծոցից կուղևորվի դեպի Սիրիայի ափեր»,- ասել է նա և հավելել. «Բացի այդ, մենք Ալժիրից ավտոերթ ենք նախապատրաստում Թունիսի Լիբիայի, Եգիպտոսի և Հորդանանի տարածքով, որը կանցկացվի Դամասկոսի անդամակցությունը Արաբական պետությունների տարբեր լիգաներում վերականգնելու պահանջի կարգախոսով:
Հարակից հրապարակումներ`
- Համաշխարհային բանկը երկրաշարժերից Սիրիային հասցված վնասը գնահատել է մոտ 5,1 մլրդ դոլար
- Երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանին
- Իրանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացնում Սիրիայի վրա իսրայելական հարձակումից հետո
- Սիրիա. երկրաշարժից հետո փլատակներում ծնված աղջիկը որդեգրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին