Հունաստան. 280 տարվա ազատազրկում՝ միգրանտների մաքսանենգության համար
Եգիպտացի ձկնորսին, որին սպառնում էր 4760 տարվա ազատազրկում հունական բանտում, դատարանը դատապարտել է մոտ երեքդարյա ազատազրկման։
Եվրանյուզը գրում է, որ Հ. Էլֆալլահը, որն այս շաբաթ մեղավոր է ճանաչվել 2022 թվականի նոյեմբերին Լիբիայից Հունաստան մոտ 500 մարդկանց «մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու» մեջ, այդ թվում՝ 336 տղամարդ, 10 կին, 128 տղա և 9 աղջիկ, դատապարտվել է 280 տարվա ազատազրկում։
Իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են որոշումը՝ նշելով, որ Էլֆալլահը, ով միգրանտներից մեկն էր ու վարում էր նավը, Հունաստանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես քավության նոխազ:
45-ամյա եգիպտացի ձկնորսը միգրանտների հետ նավի վրա է եղել, երբ այն հասել է Կրետեի Պալեոխորա նավահանգիստ 2022 թվականի նոյեմբերի վերջին: Ափի մոտ ուժեղ քամիների պատճառով կորցնելով վերահսկողությունը՝ նրանք աղետի ազդանշան են ուղարկել Հունաստանի առափնյա պահպանությանը, որը փրկել է մարդկանց:
Միգրանտները Լիբիայից դուրս են եկել հին նավով՝ նպատակ ունենալով հասնել Իտալիայի ափ։ Նավում գտնվող անօրինական միգրանտները հիմնականում եղել են Սիրիայից, Եգիպտոսից և Սուդանից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան