Lancet. Աղտոտված օդն ազդում է աշխարհի բնակչության 99%-ի առողջության վրա
Չինաստանից և Ավստրալիայից գիտնականները ուսումնասիրել են Երկրի մթնոլորտը և եկել այն եզրակացության, որ այն կարելի է անվտանգ համարել միայն մոլորակի 1%-ից պակաս տարածքում: «Գազետա ռու»-ն գրում է, որ The Lancet ամսագիրն է հայտնել է գիտնականների ուսումնասիրությունների արդյունքների մասին։
Հեղինակները ուսումնասիրել են օդի աղտոտվածության մակարդակը PM2.5 մասնիկներով, որոնց մեծ չափաբաժիններով ներշնչումը կարող է հրահրել սիրտ-անոթային հիվանդություններ։ Օրինակ՝ 2019 թվականին Երկրի տարածքի միայն 0,18%-ը և երկրագնդի բնակչության 0,001%-ն են ենթարկվել PM2,5-ի տարեկան միջին ազդեցությանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած 5 մկգ/մ3 սահմանաչափից ցածր կոնցենտրացիաներում:
Նշվում է, որ վնասակար մասնիկների ամենաբարձր մակարդակը օդում հայտնաբերվել է Ասիայի արևելքում , հարավում և հյուսիսային Աֆրիկայում։ Վնասակար մասնիկների պարունակության նվազում է գրանցվել Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
Հետազոտողները նաև նշել են, որ մոլորակի մի շարք շրջաններում դիտարկման կայանների փոքր քանակի պատճառով հետազոտության արդյունքները կարող են չարտացոլել իրական պատկերը։