Արգելել են Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան
Արգելել են ռուսաստանցի մեդիամագնատ՝ News media հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովի մուտքը Հայաստան։ Այդ մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը։
«Սպուտնիկ Արմենա»-ի փոխանցմամբ, Գաբրիելյանովը Հայաստանում ԶԼՄ ներկայացուցիչների համար պետք է հանդես գար դասախոսությամբ։
«Օդանավակայանում նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Գաբրիելյանովին ասել են, որ նա հանդիսանում է ոչ ցանկալի անձ Հայաստանում ու կարող է երկրում ապակայունացնել վիրավիճակը։ Արդյունքում Գաբրիելյանովը, մեր երկրում մնալով 24 ժամ, ստիպված է եղել վերադառնալ Մոսկվա առաջիկա չվերթով»,-ասել է Սողոմոնյանը։
Գաբրիելյանովը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան