Արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին
Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը հաղթել է ադրբեջանցի Վուգար Ռասուլովին։
Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հաղթանակներ են տարել նաև Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը և Սարգիս Մանուկյանը:
Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը 5 հնարավորից վաստակել են 4 միավոր:
Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Էմին Օհանյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3.5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան